Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 10,2000 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՈՒՄ ԵՆ ՊՆԴՕՂԱԿՆԵՐԸ Եվրախորհրդին անդամակցելու դիմաց Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկն էլ ժողովրդավարական գործընթացների խորացումն է։ Մինչդեռ վերջին շրջանում տրամագծորեն հակառակի ականատեսն ենք։ Վարչական կալանքի են ենթարկվում խաղաղ երթի շուրջ երկու տասնյակ մասնակիցներ՝ ուսանողներ, երիտասարդ գործարարներ, որ ընդամենը քայլել էին այդ երթի հետ, «Արմենիա» հյուրանոցի արհկոմի նախկին նախագահի տեղակալ Վրեժ Գյոզալյանը, որ ընդամենը ելույթ էր ունեցել հոկտեմբերի 30172ի հանրահավաքում վերջին երկու տարում այդ հյուրանոցի նախկին աշխատակազմի գլխին եկածի մասին։ Մեկ այլ ելույթ ունեցածի՝ բանաստեղծուհի Անահիտ Քնարյանին, հաջորդ օրն իսկ ազատում են աշխատանքից։ Պահեստի եւ պաշտոնաթող սպաների միության նախագահ Դնեպրիկ Բաղդասարյանին հանրահավաքի արտոնություն չեն տալիս, քանի որ հոկտեմբերի 30172ին հանդգնել էր քննադատել բարձրագույն որոշ իշխանավորների։ Մանկավարժական ինստիտուտի ուսանող Վահան Բաբայանին, որ համարձակվել էր իրենց թոշակներն ուշացնելու առնչությամբ հիշեցնել նախագահ Քոչարյանի նախընտրական խոստումները երիտասարդության վիճակը բարելավելու վերաբերյալ՝ անմիջապես զրույցի են հրավիրում ԱԱՆ172ի աշխատակիցները… Փորձեցինք երեկ ճեպազրույցներում պարզել, թե ինչպե՞ս են այս ամենը գնահատում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը։ Ամենակտրուկ եւ որոշակի շեշտադրումներով պատասխանը տվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որը խնդիրը նախ դիտարկեց Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության ծիրում. «Ես վստահ եմ, որ եթե Եվրախորհրդի լիիրավ անդամ լինենք՝ այդ հարցերը կվերահսկվեն այդ կազմակերպության կողմից՝ ժողովրդավարական սկզբունքները, մարդու իրավունքները պաշտպանելն այնտեղ ամենահիմնարար արժեքներն են»։ Իսկ առայժմ պրն Ռուստամյանը բացասաբար գնահատեց վերոհիշյալ ձերբակալությունները եւ իշխանությունների այդ գործողությունները համարեց ոչ համարժեք տեղի ունեցածին. «Մասնավորապես, կարծում եմ, որ պետք չէ այդ մեթոդներով այդքան լայնածավալ գործունեություն սկսել, որ կարող է հանգեցնել մյուս ծայրահեղության՝ խաղաղ ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի ոտնահարման, որ, իհարկե, պետք է բացառվի։ Մեր երկիրը, գոնե այդ առումով, որոշակի բանի հասել է եւ չի կարելի թույլ տալ դա կորցնել»։ Կիմ Բալայանն էլ իր օրինակները հավելեց մեր թվարկածներին՝ միանգամայն դատապարտելի գնահատելով իրավապահ մարմինների բռնությունները լրագրողների նկատմամբ։ «Միանշանակ անընդունելի եմ համարում նաեւ երթերի մասնակիցներին պատասխանատվության սուբյեկտ դարձնելը»,172 ասաց պրն Բալայանը։ Արմեն Ռուստամյանը անդրադարձավ նաեւ ՔՕ 65 (պետական եւ հասարակական կարգը բռնությամբ տապալելու կամ փոխելու կոչեր) հոդվածի կիրառման նպատակահարմարությանը. «Կարծում եմ, որ այդ հոդվածն ընդհանրապես պետք է հանվի մեր Քրեական օրենսգրքից։ Դա իր բնույթով քաղաքական հոդված է եւ այդ հոդվածով դատապարտվածը, որքան էլ մենք ուզենանք172չուզենանք՝ դիտվելու է որպես քաղբանտարկյալի առկայություն Հայաստանում։ Եվ սա մեզ համար, իսկապես ամենամտահոգող հանգամանքն է»։ Ի դեպ, եթե 65172ով այժմ մեղադրվում են Արկադի Վարդանյանն ու Կարո Կարապետյանը՝ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը նաեւ դատապարտվել են այդ հոդվածով։ Ճեպազրույցների մյուս մասնակիցներն առավել ընդհանրական, լղոզված պատասխաններ էին տալիս։ Ասենք, «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սերգո Երիցյանն այսպես գնահատեց վերոհիշյալ փաստերը. «Ցանկացած պարագայում, եթե օրենքը խախտում են քաղաքացիները կամ իշխանության ներկայացուցիչները՝ այն չէ, ինչ բնորոշ է ժողովրդավարության ուղին բռնած երկրին… Ընդհանրապես, պիտի սովորենք հանդուրժողականություն», եւ այլն։ Պրն Երիցյանի խոսքում որոշակի էր թերեւս հետեւյալը. «Երկրի ղեկավարներին կարելի է քննադատել, բայց չհայհոյել»։ Կամ, ի՞նչ կարելի է եզրակացնել մեր հարցին «Հայաստան» խմբի ներկայացուցիչ Արա Կետիկյանի այս անդրադարձից, «Յուրաքանչյուր դեպքից հետո համապատասխան մարմինները, բնականաբար, պետք է պատասխան տան, իրենց պատասխանատվությունը զգան կատարված քայլի համար եւ բացատրություն տան»։ Մոտավորապես նույն ոգով գնահատական տվեցին նաեւ «Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանը եւ «Միասնություն» խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը։ Վերջինս, ճիշտ է, մի որոշակի բան էլ ասաց, «Երեւի թե հիմքեր ունեցել են»։ Առանձին անդրադարձի են արժանի «Իրավունք եւ միաբանության» եւ ՀԿԿ172ի ներկայացուցիչների գնահատականները, որ համանման էին։ «Սկզբունքորեն դեմ ենք ցանկացած տեսակի ձերբակալության,172 զարմանալի հայտարարություն արեց Համլետ Հարությունյանը։172 Ես միշտ մասնագիտական տեսանկյունից եմ խոսում՝ այդ ձերբակալություններն ավելի շատ հօգուտ ձերբակալվածների են, քան հօգուտ ձերբակալողների։ Եթե մի քաղաքական գործիչ ուզում է սրընթաց կարիերա անել՝ պետք է հաշվի առնի տվյալ քաղաքական դաշտի բնավորությունը, իսկ մեր քաղաքական դաշտի բնավորությունն այն է, որ պետք է անպայման մի երկու «սռոկ» նստած172ելած լինես, որ հանկարծակի ռեյտինգ բարձրացնես»։ Խորեն Սարգսյանն էլ էր նույն կերպ մտածում. «Ո՞վ է այդքան միամիտ. մարդ առանց բանտ նստելու պիտի պաշտոն վարի՞։ Դա մարդու աստիճանի ցենզի բարձրացում է… Դա ռեյտինգի բարձրացում է»։ Եթե ԱԺ172ում այսքան տարածված է այս մտայնությունը՝ գուցե հրաժարվե՞ն իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ «ինքնակամ ներկայանա՞ն»՝ ինչպես ռազմական ոստիկանության մասին երգում էր ասվում։ Պաշտոնամոլները եւ սեփական վարկանիշի բարձրացմամբ մտահոգվածները ԱԺ172ում բնավ քիչ չեն, ուղղակի թերեւս ոչ բոլորն են գիտակցել, որ իրենց բաղձալի նպատակին հասնելու ուղիղ ճանապարհը հենց ձերբակալությունն է։ Իսկ եթե լրջանանք՝ պիտի արձանագրենք, որ վերոհիշյալ գնահատականներն ավելի շատ հենց դրանց հեղինակներին են գնահատում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930