Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

«Առավոտում» տպագրվածը դարձավ պատվի հայց Կենտրոն եւ Նորք172Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ քննության էր դրել քաղաքացի Ռաֆայել Գալոյանի ատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցադիմումը նույն համայնքի դատախազ Վահրամ Շահինյանի դեմ։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել քաղաքացու «Դատախազը փորձեց վաճառել օրենքը» հրապարակմանը («Առավոտ», 11.07.2000 թ.) Վ. Շահինյանի պատասխանը («Առավոտ», 14.07.2000 թ. «Դատախազը օրենք չի վաճառում» վերնագրով)։ Քաղաքացին գտնում էր, որ պրն Շահինյանը «ի չարս գործադրելով իր պաշտոնական դիրքը դիմել է զրպարտանքի», «ակնհայտ կեղծիքի եւ զրպարտանքի միջոցով վիրավորել» իր պատիվն ու արժանապատվությունը։ Նախագահող դատավորն էր Էդիկ Ավետիսյանը։ Հայցվորը գերադասել էր իր շահերը ներկայացնել առանց ներկայացուցչի, իսկ ահա, Կենտրոն եւ Նորք172Մարաշ համայնքների դատախազի շահերի ներկայացուցիչն էր փաստաբան Գեւորգ Ներսիսյանը։ Հետաքրքիր է, որ դատախազն անձամբ ինքը չներկայացավ դատարան եւ քաղաքացու հետ, փաստորեն, «հաղորդակցվեց» իր ներկայացուցչի միջոցով։ Ռ. Գալոյանը հայտնեց, որ դատարանի նկատմամբ «ոչինչ չունի», սակայն նկատեց, որ «դատախազը հսկողություն է սահմանել դատարանի վրա», ավելին, ասաց, որ նույն համայնքի դատավորը չի կարող արդարացի վճիռ կայացնել նույն համայնքի դատախազի հարցում։ Պատասխանող Գ. Ներսիսյանն առաջարկեց, որ դատական նիստը լինի դռնփակ, քանի որ «օպերատիվ գաղտնիությունն ապահովելու» խնդիր կա։ Չնայած մինչեւ դատաքննության ավարտը այդպես էլ պարզ չդարձավ, թե ի՞նչ օպերատիվ գաղտնիք կար այս պարզ, քաղաքացիական հայցում։ Դատարանը մերժեց պատասխանողին եւ դռնբաց անցկացրեց նիստը։ Հայցվոր Ռ. Գալոյանը ընթերցեց հոդվածի առանձին պարբերություններ։ «Պաշտոնական դիրքի չարաշահման եւ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը վաճառելու համար դատապարտված հոդվածագիրն», այսինքն՝ Ռ. Գալոյանը, տեղեկացրեց, որ ինքը երբեք չի չարաշահել իր պաշտոնական դիրքը, որ եղել է վարորդ, աշխատել Երեւանի թիվ 1 շարժական կայանում, որ իրեն փորձել են դատապարտել, սակայն ԳԴ պլենումի որոշմամբ իր նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, ինքը վերականգնվել է նախկին աշխատանքում եւ, որ արդարացվել է։ «Պատասխանողը թերթում զրպարտել է մեր ընտանիքը, որը մյուս կողմից էլ արհամարհել է բարոյական բոլոր չափանիշները, իբրեւ իր 3172րդ որդուն դրդել է ներկայանալ քննչական բաժին, հայտնելու, որ կողոպուտը կատարել է ոչ թե իր եղբայր Անտոնը, այլ ինքը»։ Ռ. Գալոյանն ասաց, որ դատախազը իր ընտանիքը համարել է բանդա, «որի փորձն ու կարողությունները ես՝ հայրս փոխանցել եմ իմ երեխաներին»։ Ասաց, դրանով վիրավորել է իրեն՝ ներկայացնելով որպես դրդիչ։ Ինչ վերաբերում է դիմումներին, դրանց պատասխաններ չեն տրվել եւ, փաստորեն, Ռ. Գալոյանն առաջարկեց երկու փաստաբաններին՝ Ս. Պողոսյանին եւ Ս. Ջաղինյանին, հրավիրել դատարան։ Դատախազի ներկայացուցիչը գտավ, որ Վ. Շահինյանի հրապարակման փաստերը ճիշտ են, որ քաղաքացու բազմաթիվ դիմումներ դժվարացրել են նախաքննությունը (ներկայացրեց դատարանին դիմում172պատասխանների մի տրցակ), որ հայցվորի տղան իրոք ՆԳ բաժնում կտրել է իր երակները, որ կարեւոր չէ, թե հայցվորի որդին «Պողոս172Պետրոս եկեղեցու՞ց է բերման ենթարկվել, թե՞ մի այլ տեղից»։ Նա քաղաքացու ցանկացած առարկություն դիտում էր «դատաքննությունը շոուի վերածելու փորձ»։ Ի վերջո, երեկ, դատարանը մերժեց քաղաքացու հայցը՝ «անհիմն» որակելով այն։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել