Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 15,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՔԱՌԱՍՈՒՆՈՎ ԷԼ ԿՆԿԱՐԵՄ Վերջերս մայրաքաղաքի թաղամասերից մեկում մի նկարիչ-բիզնեսմեն է հայտնվում ու թաղից թաղ անցնելով մանկահասակ երեխաներին համոզում, որ ինքը նկարիչ է եւ 50 դրամով դիմանկարներ է անում։ Երեխաներն էլ շաքարաքլորի, ծամոնի, կոնֆետի ցուցակում ավելացնելով եւս մեկ «հետաքրքրություն», կախվում են ծնողների փեշերից ու 50 դրամ ուզում… դիմանկարվելու համար։ Չգիտեմ, թե նկարիչը նման քանի գործ էր «կպցրել» մինչեւ մեր բակ հասնելը, բայց ակնհայտ էր միամիտ «հաճախորդների» ոգեւորությունը։ Հետաքրքիրն այն է, որ բիզնեսմենը երեխաներից մեկին «ճանկել» էր խանութից վերադառնալու ճանապարհին եւ առաջարկել իր ծառայությունը։ Տղան պատճառաբանել էր, թե գրպանում ընդամենը 40 դրամ է… Հաճախորդին բաց չթողնելու համար համաձայնել էր բացառության կարգով փոխզիջում անել։ Եվ ինչ էր ստացվել. չվճարված տասը դրամի դիմաց նկարիչը «մոռացել» էր տղայի մի ականջն ու օձիքը նկարել, իսկ երբ դիմանկարն իր ողջ նախապատմությամբ հասել էր տուն, երեխայի տատիկը ընտանեկան անդորրը վերածել էր արտակարգ իրավիճակի. «Մենք տաս-տաս դրամ կհավաքինք, որ հաց առնինք, դու 40 դրամ կուդաս, որ քեզ ապագանի՞ն…»։ Տղան էլ, մեկ հայելու առջեւ կանգնելով, մեկ սեղանի տակ մտնելով, տատիկին համոզում էր, որ «դիմանկարում» պատկերվածը իրեն շատ նման է… ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «ԻՄ ՖԻՐՄԱՆԵՐՈՎ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ՉԵՄ ԳՆԵԼ» Երեկ «ՊՆ172ի գործով» Էջմիածնի առաջին ատյանի դատարան կրկին ներկայացավ ԱԺ պատգամավոր, «Կրեդիտ172Երեւան» բանկի նախագահ Մարտին Հովհաննիսյանը։ Նա շարունակեց պատասխանել վերոնշյալ քրեական գործով ամբաստանյալ, «Բազալտ» գործարանի սեփականատեր Համլետ Ասրյանի հարցերին։ Դեռ դատական նախորդ նիստի ժամանակ տեղեկացել էինք, որ «Մարտին» ֆիրման (տնօրեն՝ Համլետ Ասրյան) Մարտին Հովհաննիսյանի բանկի կողմից տրված երաշխավորագրով 50 հազար ԱՄՆ դոլար էր ստացել նախ «Ագրոբանկից», ապա, նույնքան գումար, «Էրեբունի» ՍՊԸ172ից։ Եվ դա, ըստ վկա բանկիրի, միայն մի նպատակ էր հետապնդել. մեռած գործարանները աշխատեցնել։ Ընդհանրապես, վկայի կարծիքով, իր եւ Համլետ Ասրյանի միջեւ կատարված գործարքները եղել են օրինական։ Չնայած նշվեց, որ օրինակ, երբ «Բազալտի» եւ «Հայարդկապի» բաժնետոմսերը գրավ են դրվել, չեն կնքվել գրավի պայմանագրեր՝ վարկը տրամադրելիս, իսկ նոտարական ձեւակերպումներ էլ չեն եղել։ Մ. Հովհաննիսյանը դրա պատասխանն էլ ուներ. «Եթե լիներ օրենքի պարտադիր պահանջ, հավանաբար մենք կվավերացնեինք»։ Համլետ Ասրյանը վկային ցույց տվեց 1997 թ. հոկտեմբերի 15172ի առքուվաճառքի մի պայմանագիր, ինչպես նաեւ «բոլոր վարկերի ճակատագրերը» խորհրդանշող մի տեղեկանք, հարցնելով. «Ճի՞շտ է»։ Մ. Հովհաննիսյանը ասաց, որ դրանք օրինական են, ավելին, պնդեց, որ ինքը, նույնն է թե՝ «Կրեդիտ172Երեւանը», պարտքուպահանջ չունեն ամբաստանյալ Հ. Ասրյանից եւ, որ «սահմանափակվում են այնքանով, որքանով Ասրյանի գործարանների ակցիաներն անցել են բանկին»։ Նա խոստացավ գրավոր տեղեկանք ներկայացնել այդ կապակցությամբ։ Ռ. Մ. Տ. ԼԵՎՈՆՅԱ՛Ն, ԴԱՐՁԵՔ ՄԵՐ «ԿԼՈՒԲԻ» ԲԵՄԱԴՐԻՉԸ… Առաջարկում է Աշնակը «Մինչեւ օրս ես չեմ լսել որեւէ հայ մտավորականի շուրթերից, թե սա միայն ի՛ր երկիրն է, ոչ մեկը ձեռք չտա իրե՛ն սեփականաշնորհված հայրենիքին, ոչ մեկը չփորձի մշակութային քաղաքականություն վարել, որովհետեւ «սա Գոհար Գասպարյանի հայրենիքն է» միայն։ Սա ես չեմ ասում, այլ՝ Տիգրան Լեւոնյանը՝ Մե՛ր Գոհար Գասպարյանի եւ ի՛ր կնոջ մասին։ Իսկ «Հայաստանի սոխակն» էլ իսկապես չպիտի թույլ տար ստվերել իր մեծահամբավ անունը, մանավանդ որ Տիգրան Լեւոնյանի ցասման պատճառը Ազգային օպերայի ղեկավարի աթոռից զրկվելն էր ընդամենը։ Եվ եթե Տիգրան Լեւոնյանը չխնայեց Գոհար Գասպարյանի թանկ անունը՝ էժան շահարկումների համար, ինչո՞ւ պիտի խնայեր ինձ, եւ գրեց. «Մենք հույս ունեինք Աշնակի պես գյուղերի մշակույթի մակարդակը բարձրացնել մեր մայրաքաղաքի մակարդակին…»։ Հարց եմ տալիս, Տիգրան Լեւոնյան, որդի՛ս, զավա՛կս, սիրելի՛ս, ինչո՞ւ պիտի իր արմատներին ու մշակույթին, Սասնա բառ ու բանին միաձույլ Աշնակը բարձրանար մայրաքաղաքի մակարդակին. պատկերացնո՞ւմ եք՝ Աշնակն ու Հայաստանի մնացած գյուղերը մի-մի հատ օպերա ունենային կամ Սունդուկյանի անվան թատրոն, մարզահամերգային համալիր կամ Ազգային ակադեմիա։ Պատկերացնո՞ւմ եք, Տիգրան Լեւոնյան… իսկ դուք ո՞ր գյուղի օպերային թատրոնի ղեկավարի պաշտոնը կնախընտրեիք… Չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ, որ ձեր պաշտոնանկության ընթացքում «Առերեսում» քրեական բույրով, հայ մշակույթին ընդդեմ ձեր բրոշյուրը նախաձեռնելիս կարող էիք պարզապես խնայել այնքա՜ն թանկ ժամանակը եւ ծառայեցնել արվեստին (չէ՞ որ դուք արվեստի մարդ եք)։ Դժվար բան եմ ասում, գուցե եւ չէիք կարող, այդ դեպքում ժամանակի պարապուրդը գոնե լցնեիք ընթերցանությամբ՝ կարդալով նաեւ Ռոլանդ Շառոյանի վիպակների ու պատմվածքների ժողովածուները։ Իսկ եթե ընթերցանությունն էլ հաճո չէ ձեզ, Աշնակը հիշաչար չէ եւ մեծահոգաբար իր մշակույթի պալատի բեմը կտրամադրի ձեզ՝ իրականացնելու ձեր բոլոր անկատար երազանքները՝ մանավանդ որ, խիստ մտահոգված եք գյուղի եւ քաղաքի մշակույթների տարբերությունը վերացնելու խնդրով։ Ինչ վերաբերում է մշակութային Աշնակին, հիշեցնեմ. երբ 1957թ. Մոսկվայում Կրեմլի պատերն էլ, ասես, ծափահարում էին «մայրաքաղաքի մշակույթի մակարդակին» չձգտող աշնակցիներին, երբ ազգային արվեստների համաշխարհային այդ փառատոնում Աշնակը շահեց գլխավոր ոսկե մրցանակը, երբ Հայաստանի, Խորհրդային Միության եւ աշխարհի մամուլն ու մասնագետները հիացած էին սասունցիների մշակույթով, Աշնակը, աշնակցիները եւ այս երկրի զավակ Գեւորգ Էմինը լուռ խորհում էին, «որ չի հաղթի ոչինչ այն հին ժողովրդին, որ այս կամքով ու այս կյանքով պարել գիտի…»։ Նաեւ ապրել գիտի ու ապրեցնել, գիտի իր որդիներից (հողագործ թե նախարար) ՄՇԱԿՆԵՐ կերտել ա՛յս հայրենիքի, ա՛յս ժողովրդի համար, եւ ազգային գաղափարների ու մշակույթի միջոցով ճեղքել հարատեւություն տանող քարքարոտ ճանապարհը»։ Գյուղ Աշնակ (Տպագրվում է կրճատումներով): ԼԵՎՈՆՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ Աշնակ գյուղի մշակույթի պալատը ղեկավարելու առաջարկը նպատակահարմար գտանք ներկայացնել Տիգրան Լեւոնյանին՝ մանավանդ որ վերջինս գործազուրկ է։ – Իսկ այնտեղ օպերային թատրոն կա՞,172 հանկարծակիի եկավ պարոն Լեւոնյանը։ – Ոչ, ընդամենը մշակույթի պալատ է։ – Ըհ, ըհ, ըհ,172 երկար մտորեց ազգային օպերայի նախկին ղեկավարը,172 այդ դեպքում, ես ինչպե՞ս պետք է օպերա բեմադրեմ։ Ըհ ըհ, ըհ…,172 դարձյալ խոհերի գիրկն ընկավ պարոն Լեւոնյանը,172 երեւի դա արձագանք է, ըհ, ըհ, ըհ… Ես մի տեղ գրել էի, հիմա չեմ էլ հիշում,172 չէր հանգստանում Տիգրան Լեւոնյանը,172 դա, երեւի, կատա՞կ է,172 վերջին ճիգն արեց նա։ – Ո՛չ, մենք լուրջ նամակ172առաջարկ ենք ստացել Աշնակ գյուղից, եւ մտածեցինք, որ ճիշտ կլինի Ձեր տեսակետն էլ ներկայացնել։ – Չէ, շնորհակալ եմ հնարավորության համար,172 կողմնորոշվեց Տիգրան Լեւոնյանը։ Զրուցեց՝ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել