Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

Համաձայնությունները կհարգվե՞ն «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, որոնց անհրաժեշտության մասին այդքան շատ ու երկար խոսում էին քաղաքական ուժերը, երեկ վերջապես դարձան ԱԺ172ի քննարկման առարկա։ Շարքային քաղաքացիներին այս ամենը թերեւս կարող է միայն այսքանով հետաքրքրել. եթե ընդունվի անհատ պատգամավորների թիվն ապագա ԱԺ172ում 37172ով սահմանափակելու եւ կուսակցությունների համար 75 տեղ սահմանելու վերաբերյալ խմբակցությունների միջեւ փոխհամաձայնեցված տարբերակը, խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողներն ավելի քիչ կստանան իրենց 31725 հազարական դրամները։ Իսկ հետո էլ՝ հատուկենտ կլինեն այն պատգամավորները, որոնց կկարողանան դիմել այս կամ այն հարցը լուծելու՝ ասենք, իրենց փողոցն ասֆալտապատելու առաջարկով։ «Մեզ պետք է մի խորհրդարան, որ ամբողջ երկրի ասֆալտապատման մասին կմտածի»,172 ամբիոնից ազդարարեց Սերգո Երիցյանը։ Երեկ 16 պատգամավոր ելույթ ունեցավ այս խնդրի վերաբերյալ եւ ճիշտ այդքանն էլ երեւի այսօր կխոսեն։ Քննարկումներին հանգամանալից չենք անդրադառնում ոչ միայն այն պատճառով, որ մեծամասնական172համամասնական ընտրահամակարգերի հարաբերակցության շուրջ փաստարկներն ու հակափաստարկները վաղո՜ւց հանրահայտ են։ Ուղղակի սրա շուրջ պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերված։ Եվ ոչ խորհրդարանի դահլիճում (այս առիթով հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը)։ Ի դեպ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի ելույթից պարզ դարձավ, որ համաձայնությունը միայն ընտրահամակարգերի թվերի շուրջ չի։ «Բանակի քվեարկության մասին սկզբունքային պայմանավորվածություն կա։ Այն է՝ բանակը քվեարկում է բոլոր այն ընտրություններում, որոնք համապետական մակարդակի են, տեղական ընտրություններում չի քվեարկում»։ Նախագահի եւ վարչապետի հետ ԱԺ172ում ներկայացված կուսակցությունները պայմանավորվել են նաեւ փախստականների քվեարկության, ընտրատարածքների, ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցերի վերաբերյալ։ Սակայն Վահան Հովհաննիսյանին դուր չէր եկել, թե ինչպես է ընթանում ձեռք բերված առաջին պայմանավորվածության իրագործումը։ Իրոք, ակնհայտ էր, որ անգամ «Միասնությանը» մաս կազմող մեծամասնականով ընտրված պատգամավորների քիմքին հարմար չէր այս նախաձեռնությունը։ «Եթե կան կուսակցություններ, որոնք ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու ուժը, կարողությունը, կարգապահությունը, կամքը չունեն՝ ուրեմն էս Ազգային ժողովը այլեւս էս Հայաստանի քաղաքական կյանքում անելիք չունի,172 ասաց պրն Հովհաննիսյանը։172 Եթե այս պայմանավորվածությունն ընդունակ չեն պահել որոշ կուսակցություններ, ուրեմն էս պառլամենտում, ես չեմ հասկանում, ի՞նչ մեծամասնության եւ ի՞նչ քաղաքական կամք դրսեւորելու մասին կարող է խոսք գնալ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել