Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 22,2000 00:00

«Փեթակ»172ում կռիվ եղել է Բայց ոչ ՀԴՄ172ների պատճառով «Փեթակ» տոնավաճառի ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի օրը երեկոյան։ Պատճառը տիպիկ հայկական է՝ «Մի կաթիլ մեղր»: Ակնհայտորեն հենց այդ տրամաբանությամբ է շարժվել ՀՀ նախագահի պահպանության ծառայության անհայտ աշխատակիցը (անհայտ, քանի որ վերջինիս անունը ոչ նախագահի լրատվական ծառայությունից, ոչ ՆԳ172ից եւ ոչ էլ հենց դեպքի վայրից՝ «Փեթակ»172ից չկարողացանք ճշտել), որը պետական համարանիշի «Գոճի» ավտոմեքենայով կիրակի առավոտյան եկել էր «Փեթակ»172ից առեւտուր անելու։ Տոնավաճառի աշխատողն նրան զգուշացրել էր, որ այդ տեղում արգելված է մեքենաների կանգառը։ «Ոնց թե, դու ուրեմն ինձ չե՞ս ճանաչում»։ Ճանաչում էր, պարզապես կարգը բոլորի համար է։ Բայց «նախագահականը» իրեն ակնհայտորեն ուրիշ արտի ցորեն էր համարում, քանի որ նույն օրը երեկոյան գալիս է ընկեր172տղերքով (71728 հոգով), եւ սկսվում է կռիվը։ «Փեթակ»172ի աշխատողներն ինձ հետ զրույցի ժամանակ հերքեցին հրազենի օգտագործման փաստը։ Կցկտուր, վախվորած տեղեկություն հնչեց նաեւ այն մասին, որ «Փեթակ»172ի պահակակետի աշխատակիցներից մեկը՝ 25172ամյա մի երիտասարդ, զոհվել է։ Երեք հոգի էլ վիրավորված են, բայց ավելորդ բարդություններից խուսափելու նպատակով բուժվում են տան պայմաններում։ «Փեթակ» առեւտրի կենտրոնում մարդիկ հակված չէին կռվի մասին խոսելու։ Ավելորդ գլխացավանք ոչ ոք չի ուզում։ Բայց նաեւ վրդովված էին, որ որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցածը կապել են ՀԴՄ172ների հետ։ Աշխատակիցները չէին ուզում նաեւ հարցը կապել քաղաքի տարածքների «սեւ վերաձեւման» կամ «վերահսկողության համար մղվող պայքարի» հետ։ Մանավանդ, «Փեթակ»172ն արդեն ղարաբաղցիներից հեռու չէ։ Մենք փորձեցինք կատարվածի մասին տեղեկություն ստանալ ՆԳ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։ Վարչության պետ Արտակ Վարդազարյանը անկեղծորեն խոստովանեց. «պաշտոնապես ոչ մի ամփոփագիր չի գրանցվել, եւ մենք իմացել ենք մամուլից»։ Մեր զարմանքին՝ որ վիրավորներ կան, նույնիսկ (ըստ չճշտված աղբյուրների)՝ զոհ, իսկ այդ մասին ՆԳ նախարարությունը ոչինչ չգիտի՞, պարոն Վարդազարյանը պատասխանեց. «1017215 րոպեից զանգահարեք»։ Այդքան ժամանակից հետո էլ պատասխանը նույնն էր՝ «Փեթակ»172ում կատարվածի մասին ոչ մի ամփոփագիր չի գրանցվել։ Վերջերս մի առիթով փաստվել էինք, թե նախագահի պահպանության աշխատակիցները համեմատաբար բարեկիրթ են, իրենց նորմալ են պահում եւ չափի զգացողությունը չեն կորցրել։ Երեւի աչքով տվեցինք։ Պարզվում է «լավ տղերք» այստեղ էլ կան։ Զարմանալի է մեկ ուրիշ բան՝ ո՞նց է լինում, որ ներքին գործերի նախարարությունում ապրում են այնպես, ինչպես՝ ուղտի ականջում։ Թերեւս կոնկրետ այս դեպքի պարագայում այսպես ավելի ապահով է՝ նախագահի անունն է ի վերջո շոշափվում, ավելի ապահով է հարցն անաղմուկ փակելը։ Ո՞ւմ է ձեռնտու ժողովրդավարության եւ բացախոսության այս ժամանակներում գործ հարուցել մի փաստի առիթով, որում, հնարավոր է, շոշափվի նախագահ Քոչարյանի անունը։ Նա ձեզ համար Արմեն Խաչատրյան չէ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել