Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՏՈՎ ՊԱՐՏՔԵՐԸ ԿՄԱՐԻ ՀԴՄ172ների ներդրումը չի հետաձգի Կառավարությունը դեկտեմբերին կմարի թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի նկատմամբ ունեցած բոլոր պարտքերը։ Երեկ, երեկոյան գումարված ԱԺ արտահերթ նիստի ընթացքում 98 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցները 2000 թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով 2000 թ. ներգրավելու մասին» օրենքը։ Այս երկարաշունչ անվանումը կրող օրենքի շնորհիվ՝ սեփականաշնորհումից գոյացած 8 միլիարդ 2 մլն դրամը կհատկացվի թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի մարմանը։ Այսկերպ, ինչպես կառավարության որոշ անդամներ ու որոշ պատգամավորներ արտահայտվեցին, պետությունը ժողովրդին նոր տարվա նվեր է մատուցում։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքեց լրագրողների այն հարցը, թե կառավարության այս քայլը կապված էր նախարարների փոփոխության հետ։ Նա ավելի շուտ այն կապեց երկրում ստեղծված սոցիալական լարված վիճակի հետ։ Սեփականաշնորհումից ստացված գումարները թոշակների, նպաստների եւ աշխատավարձերի մարմանն ուղղելու քայլն ըստ Անդրանիկ Մարգարյանի՝ որոշակի ռիսկայնություն է պարունակում։ Քանի որ կառավարությունը պարտավորվում է այդ գումարները վերադարձնել մինչեւ ապրիլ՝ I եռամսյակի ընթացքում, միաժամանակ կառավարությունը պարտավոր է կատարել բյուջեի ընթացիկ ծախսերը։ Իսկ, եթե չկարողանա՞նք ապրիլին վերադարձնել այդ գումարները. այս հարցին՝ վարչապետը պատասխանեց. «Ամենավատագույն դեպքում նորից պարտք կավելացնենք»։ Այս քայլի ռիսկայնության վերաբերյալ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ դժվարը 5 մլն դոլար հայթայթելն է, քանի որ 10 մլն դոլարի «սպասելիք ունենք, որը անմիջապես կստացվի»։ Նրա կարծիքով, վերը նշված 5 մլն դոլարը պետք է կրճատել ընթացիկ ծախսերից, իսկ I եռամսյակում սովորաբար դրանք շատ սուղ են լինում։ Հիշեցնենք, որ ՀԲ172ն SAC1723172ի վերջին չափաբաժինը այդպես էլ չհամաձայնեց այս տարվա ընթացքում տալ։ Ժամը 21172ի սահմաններում խորհրդարանականները ձեռնամուխ եղան քննարկելու «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակ Արթուր Բաղդասարյանը նախընտրեց հետեւյալ կերպ ներկայացնել խնդիրը. թույլ տալ ՀԴՄ172ները տոնավաճառներում եւ մինչեւ 10 քառ. մ տարածքով տաղավարներում տեղադրել կամավորության սկզբունքով։ Մեր թերթը բազմիցս անդրադարձել է այս խնդրին եւ արձանագրել, որ արդեն կառավարության որոշման համաձայն Երեւանում՝ մինչեւ 7 քառ. մետր եւ Երեւանից դուրս՝ մինչեւ 10 քառ. մետր տարածք ունեցող կրպակներում (որոնք չեն գտնվում տոնավաճառների տարածքում) ՀԴՄ172ների ներդրումը պարտադիր չի։ Այս հարցի վերաբերյալ կառավարության բացասական կարծիքը ներկայացնող ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանը նշեց, որ կառավարությունը ՀԴՄ172ների ներդրմամբ նախատեսում էր իրականացնել սահմանադրական նորմը. հավասար մրցակցության ապահովումը։ «Մենք ցավոք, չենք կարող ասել, ով կարող է հարկեր վճարել՝ վճարի, ով՝ չէ, կարող է չվճարել։ Իսկ այս նախաձեռնությունը մոտավորապես սա է նշանակում»,172 նշեց Գագիկ Արզումանյանը։ Նա պատգամավորներին հիշեցրեց նաեւ, որ կառավարությունը պատասխանատու է միասնական հարկային քաղաքականության իրականացման համար։ Եթե բացարձակապես նույն դաշտում գործող 2 տարբեր սուբյեկտների առաջադրվում է, այն էլ կամովի, 2 բացարձակ տարբեր մոտեցումներ, պրն Արզումանյանի կարծիքով՝ անհնարին է խոսել հարկային միասնական քաղաքականության մասին։ Այսպիսի նախաձեռնության փոխարեն, ըստ պրն Արզումանյանի, կարելի էր ներկայացնել լուծումներին վերաբերող նախաձեռնություն, այլ ոչ թե՝ եղած դաշտը խառնաշփոթի վերածելու նախաձեռնություն։ Ինչի հետ չհամաձայնել չենք կարող։ Ժամը 23.25172ին 48 «կողմ», 17 «դեմ» ձայնով նախաձեռնությունը չընդունվեց։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել