Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

ԲԵՆՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԸ ԿՈՐԵԼ Է Իսկ Գագիկ Չոբանյանը՝ գտնվել ՀԱՕԿ172ի գործկոմի նիստին լրատվամիջոցների ներկայացուցիչները չմասնակցեցին։ Բայց մեզ հետո հաջողվեց պարզել, որ գործկոմի անդամների մի մասն անակնկալի եկավ, երբ նախագահողի տեղը զբաղեցրեց ՀԱՕԿ172ի փոխնախագահ Աշոտ Մելիք172Շահնազարյանը։ Նա հայտարարել է, թե Բենուր Փաշայանը հեռախոսով կապվել է իր հետ եւ խնդրել, որպեսզի նիստն ինքը վարի։ Բայց նաեւ հավաստիացրել է, թե ինքը որեւէ տեղեկություն չունի Փաշայանի գտնվելու վայրի մասին։ Ա. Մելիք172Շահնազարյանը գործկոմի անդամներին տեղեկացրել է նաեւ, թե Սիդնեյից իրեն է զանգահարել ՀԱՕԿ172ի գործադիր տնօրեն Գագիկ Չոբանյանը եւ ասել, թե պատրաստվում է մեկնել Լյուքսեմբուրգ՝ դիսերտացիա պաշտպանելու նպատակով… Անդրադառնալով գործկոմի նիստին, ասենք, որ դժվար չէ ենթադրել, որ օրակարգով նախատեսված հաշվետվությունը չի լսվել։ Դրա փոխարեն եղել են բազմաթիվ ելույթներ։ Արտահայտվողների, հավանաբար, մեծ մասը ՀԱՕԿ172ի՝ Երեւանում մնացած ու դեռեւս չանհայտացած ղեկավարներին առաջարկել է գտնել Բենուր Փաշայանին եւ ապահովել նրա ներկայությունը հաջորդ նիստում։ Գործկոմը որոշել է հերթական նիստը հրավիրել նոյեմբերի 29172ին եւ այդ օրը լսել ազգային հավաքականների գլխավոր մարզիչների հաշվետվությունը՝ կապված օլիմպիական խաղերի նախապատրաստության եւ արդյունքների հետ, իսկ դեկտեմբերի 6172ին նշանակված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համաժողովի ժամկետները որոշվել է չփոխել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել