Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 23,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է ՄԻԱՅՆ 36%172ՈՎ «Առավոտը» դիմել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի եւ լրատվության վարչությանը՝ պարզելու, թե պետբյուջեով գիտության համակարգի ֆինանսավորման համար նախատեսված գումարից ինչքանն է արդեն հատկացվել։ Երեկ ստացված պաշտոնական գրության մեջ մեզ հայտնել են, որ այս տարի պետբյուջեով գիտական համակարգի ֆինանսավորման համար նախատեսված է եղել 2629406.6 հազար դրամ։ Ընդ որում՝ ինչպես երեւում է գրությանը կցված աղյուսակից, «Թեմատիկ ֆինանսավորման եւ նրա հետ կապված անհրաժեշտ ծախսերի» համար նախատեսված է 2280214.8 հազար դրամ։ Նախարարության գլխավոր գանձապետի տեղակալ Ա. Քյուրումյանը «Առավոտին» տեղեկացնում է, որ «ՀՀ 2000 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում «Գիտություն» գծով նախատեսված գումարներից ս/թ նոյեմբերի 21172ի դրությամբ հատկացվել է 943391.3 հազար դրամ, որից «Թեմատիկ ֆինանսավորում եւ դրա հետ կապված այլ ծախսեր» ծրագրով ֆինանսավորվող գիտահետազոտական ինստիտուտների գծով՝ 771307.7 հազ. դրամ»։ Այսինքն, բյուջեով հատկացված գումարի մեծ մասը դեռեւս տրամադրված չէ՝ մինչդեռ տարին արդեն ավարտվում է։ Թոշակների ու աշխատավարձերի վճարման հետ կապված լարվածությունը լավատեսություն չի ներշնչում։ Ու, դժվար թե, մինչեւ տարեվերջ համակարգը ֆինանսավորվի գոնե 50%172ով։ Բյուջեի հաշվին գիտությամբ զբաղվելը ուտոպիա է, քանի որ թեմատիկ ֆինանսավորման 80%172ը, ինչպես ԿԳՆ172ի ֆինանսական վարչությունից ասացին, ծախսվում է աշխատավարձերի վճարման վրա։ Հիշեցնենք, որ գիտական ինստիտուտների աշխատողները հուլիսից աշխատավարձ չեն ստացել։ Ն. Հ. Սա կոչվում է նոր մանկավարժությո՞ւն Ֆրիդրիխ Խլղաթյանի հեղինակած 5172րդ դասարանի հայոց լեզվի դասագրքում զետեղված է մի լուսանկար, որն աշակերտների մոտ ծիծաղ, հիացմունք, հրճվանք է առաջացնում, իսկ չափահասների մոտ ճիշտ հակառակը՝ զարմանք, զայրույթ։ Նկարում պատկերված է մի պատանի, որը կրքոտ կծում է մի երիտասարդ կնոջ ականջը, իսկ կողքին Հ. Սահյանի բանաստեղծությունն է. Ահա բանաստեղծության մի յուրատեսակ մատուցում։ Ի՞նչ է սովորեցնում այս նկարը մեր աշակերտներին, որոնք մեծ հաճույքով ամեն օր դիտում են այն եւ խորամանկ ժպիտով ցույց տալիս մյուսներին։ Վերջերս հաճախակի զայրանում ենք մեր երիտասարդների վրա, որոնք կրկնօրինակում են օտարներին։ Իսկ հեռուստատեսությամբ ամեն օր կարող ենք ականատես լինել այնպիսի տեսարանների, որոնք բառերով նկարագրելն ամոթ է։ Ու ամեն քայլափոխի հանդիպում ենք այնպիսի ամսագրերի ու հանդեսների, որոնց էջերում տեղ գտած նկարները պարզապես զզվանք ու գարշանք ենք առաջացնում: Սա դեռ ոչինչ, բայց գոնե դասագրքերը պետք է զերծ մնան նմանատիպ պատկերներից։ Դասագրքերը դպրոցականի համար առաջին ուսուցիչն են։ 1999 թ. հրատարակված եւ հայ հեղինակների գրած անգլերենի դասագրքի էջերը զարդարված են հեռուստասերիալների հերոսների պատկերներով։ Մի՞թե սա ճաշակ է, որը մենք մեր իսկ ձեռքերով հրամցնում ենք մեր աշակերտներին՝ մոռանալով, որ ապագայի հիմքը դրվում է դպրոցում։ ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Իր գործի նվիրյալը Վերջերս Կամերային տան դահլիճում տեղի ունեցավ կոնսերվատորիայի պրոֆեսոր Անահիտ Հրաչյայի Բոգդանյանի մանկավարժական գործունեության 30-ամյակին նվիրված դասարանական համերգը։ Համերգին մասնակցում էին նրա սաները։ Իզուր չէ, որ Անահիտ Բոգդանյանին ներկայացրի հոր անունով, սկզբից եւեթ ընդգծելու երաժիշտ-մանկավարժի տոհմական հիմքերը։ Հրաչյա Բոգդանյանը հայ ջութակի կատարողական դպրոցի հիմնադիրներից է։ Նրա ստեղծագործական կյանքը, կատարողական արվեստից բացի, իսկական նվիրում էր մանկավարժական շնորհակալ գործին։ Անահիտ Բոգդանյանը Երեւանի կոնսերվատորիայի դաշնամուրային կատարողական մասնագիտության փորձառու մանկավարժի անուն ունի։ Այս ոչ հեշտ համբավը նա ստացել է, անշուշտ, իր շնորհվածության, բայց եւ, իհարկե, մանկավարժի կոչման համար հույժ անհրաժեշտ նվիրումի, գործը սիրելու եւ բարձր պատասխանատվության շնորհիվ։ – Ընդհատելով համերգատու-կատարողի իմ գործունեությունը,- ասում է Անահիտը,- ես իմ չասվածը ցանկացա տեսնել իմ սաների ձեւավորման, կազմավորման ընթացքում։ Դա դարձավ իմ ստեղծագործական նպատակը։ Իսկ երաժշտի իմ գեղարվեստական նպատակները հիմնավորվում էին իմ աշխարհում մանկուց, դեռեւս ընտանիքիս մթնոլորտում, ապա եւ ուսման ընթացքում։ Անահիտ Բոգդանյանի ուսումն ընթացել է այն տարիներին, երբ կրթական գործն առանց որեւէ փոխզիջման էր։ Սկզբում Չայկովսկու անվան հեղինակավոր երաժշտական դպրոցում, ապա Երեւանի կոմիտասյան ճանաչված կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում։ Այս հաստատություններում նրա ուսումը ղեկավարում էր շատերի համար նվիրական անուն դարձած Է. Ապրեսովան։ Անահիտի մասնագիտական ձեռքբերումների, կուտակումների եւ աշխարհընկալման գագաթը եղան Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրական տարիները, ուր նա ուսանեց հանրաճանաչ Վ. Գորնաստաեւայի ղեկավարությամբ։ Մասնագիտական բարձր չափանիշների հետ Անահիտ Բոգդանյանը Հայաստան եկավ Մոսկվայի գեղարվեստական կյանքի, հիրավի, բարձր պահանջմունքների ներգործությամբ։ 30 տարիների ընթացքում Անահիտը ստեղծեց երաժշտության մասնագիտական ուսուցման մի դասարան, ուր իշխողը յուրաքանչյուր դարաշրջանի հեղինակի երկի գեղարվեստական մտքի, հույզի, զգացմունքային աշխարհի համոզեցուցիչ բացահայտումն է՝ ժամանակի դինամիկայի արտահայտչությամբ, տեխնիկական հնարավորությունների տիրապետմամբ։ Անահիտ Բոգդանյանի մանկավարժական տքնաջան, նվիրյալ ու մեծ պատասխանատվությամբ առանձնացող գործի ամբողջական բովանդակությունը ներկայացնում է ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ ԱՐԱՔՍԻ ՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել