Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 24,2000 00:00

Ի կատարումն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի վճռի (գործ թ. 2-2662), օրենքով սահմանված կարգով՝ նույն տեղում, նույն չափով տպագրում ենք հերքում։ ՀԵՐՔՈՒՄ 15.08.2000թ. «Նամակ «Առավոտին» խորագրի տակ լույս տեսած քաղաքացուհի Ս. Մուշադյանի «Օրգանի թուրը կտրում է» հոդվածը ամբողջովին հերյուրանք է եւ զրպարտանք, չի համապատասխանում իրականությանը։ Նամակում զետեղված այն «փաստը», որ ես՝ Վ. Ստեփանյանս, «…հարձակվել եւ բռնություն եմ կիրառել իր մոր նկատմամբ…», մեղմ ասած, զրպարտանք է, ինչը ապացուցվում է այն փաստով, որ եթե «բռնություն է կիրառել» խոսքերը հասկացվի որպես ֆիզիկական ուժի գործադրում, ապա դժվար թե դրանից հետո իր «զառամյալ մայրը» մնար ողջ եւ առողջ, իսկ վերջինս ոչ միայն ողջ եւ առողջ է, այլեւ ոչ մի բռնության հետք չունենալով մարմնի վրա, այնքան ուժ եւ եռանդ ունի, որ Էրեբունու ՆԳ բաժնում գտնվելիս հազիվ կարողացան սաստել նրա բարձրաձայն զազրախոսությունը, որով նա փորձում էր խանգարել վկաներին ցուցմունք տալիս։ «Բռնության» փաստը չի ապացուցվել նաեւ Էրեբունու ՆԳ բաժնի կողմից վարած հետաքննության արդյունքում։ Քանի որ ես ստորագրություն եմ տվել առնչություն չունենալ Ս. Մուշադյանի եւ նրա մոր հետ, ուզում եմ դիմել նրանց «Առավոտի» միջոցով եւ խնդրել, որ հաջորդ անգամ անպաշտպան եւ հալածված զոհի կեցվածք ընդունելուց եւ անմեղ մարդկանց մեղադրելուց առաջ թող նրանք խորհեն, թե ինչ պատասխանատվություն կարող են կրել օրենքի առաջ՝ զրպարտելու համար։ Հայտնում եմ նաեւ, որ իմ եղբայր՝ ՆԳՆ ՆԶ զինծառայող Տ. Ստեփանյանը իր պահվածքով եւ առավել եւս խոսքերով, երբեք չի պարծեցել իր ունեցած դիրքով եւ շրջապատով։ Զրպարտանք են այն խոսքերը, որ իբր «…ուր ուզում ես բողոքիր, իմ թուրն ամեն տեղ կտրում է»։ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել