Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

«Նախագահը որեւէ մեկի «կռիշան» չի» Հավատում է Անդրանիկ Մանուկյանը Երբ արդեն Գագիկ Պողոսյանը ոչ թե պետեկամուտների նախարար էր, այլ՝ վարչապետի գլխավոր խորհրդական, մի առիթով ասաց (ոչ բառացի), թե ինքը հարկերը հավաքելու ճանապարհին շատ բարձր էր ձեռքը մեկնել, իսկ դա քչերին կարող էր դուր գալ։ Հետաքրքիր է, ա՞յդ պատճառով է, որ պարոն Պողոսյանը արդեն ոչ թե հարկեր է հավաքում, այլ՝ վարչապետին գլխավոր խորհուրդներ է տալիս։ Ամեն ինչ հնարավոր է։ Հիմա, երբ պետեկամուտների նախարար է դարձել Անդրանիկ Մանուկյանը, նա էլ չի զլանում շեշտել, թե պայքար է սկսել «ստվերի» դեմ։ Այնուամենայնիվ, անհասկանալի է. ինչպե՞ս է Անդրանիկ Մանուկյանը հարկ հավաքելու այդ հարկատուներից։ Ուստի նախարարից հարցրինք. «Արդյո՞ք մտավախություն չունեք, որ հարկահավաքության ժամանակ ձեռքը շատ բարձր մեկնելուց՝ պաշտոնանկ կարվեք»։ Իսկ նախարարը պատասխանեց. «Դուք տեղյակ եք, թե հանրապետության նախագահը կառավարության նիստին ինչպիսի՞ հրահանգ տվեց նախարարներին՝ օգնել եւ աջակցել։ Եվ ես հավատում եմ նրան։ Եվ պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի բոլորին բերեմ հարկային դաշտ»։ «Իսկ եթե, օրինակի համար ենք հարցնում, պետեկամուտների նախարարը փորձի հարկային դաշտ բերել նրանց, ում «տանիքն», ասենք թե, հենց հանրապետության նախագա՞հն է»,172 չէինք հանգստանում մենք: «Հանրապետության նախագահը որեւէ մեկի «կռիշան» չի,172 հայտարարեց պրն Մանուկյանը,172 նման բաներ մի ասեք, դա պարզապես կեղծիք կլինի եւ հերյուրանք։ Ով էլ ուզում է լինի, իմ ուժերի սահմաններում բերելու եմ հարկային դաշտ, բայց բերելու եմ, մեկ ա, բերելու եմ»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել