Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Նախագահը այնպիսի, մեղմ ասած, հայհոյանք է դրել բոլոր դժգոհությունների եւ բողոքների վրա (թշնամական դավադրություններ են, որոնք խաթարում են կայունությունը եւ խանգարում ներդրումներին), որ այսուհետ ցանկացած հայրենասեր գործիչ կամ լրատվամիջոց պարզապես պարտավոր է խոսել միայն արքունական բիզնեսմենների հետ կտրվող պրն Քոչարյանի կարմիր ժապավենների մասին: Չէ՞ որ ներդրողները բութ են եւ Հայաստանի մասին իրենց ամբողջ լրատվությունը քաղում են բացառապես «Հայլուրից»: Հայկ Հարությունյանը Վերին աստիճանի պետականանպաստ կառուցողականություն է դրսեւորում ոստիկանությունը իր նախարարի գլխավորությամբ՝ «Փեթակ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քար լռություն պահպանելով: Պատճառը պարզ է. ըստ «Փեթակի» որոշ աշխատակիցների, որոնք, բնականաբար, վախենում են բացահայտվել, ընդհարումներին մասնակցում էր ՀՀ նախագահի թիկնապահը: 2-3 օրից՝ ՆԳ-ի, ԱԱ-ի եւ զանազան «ավտարիտետների» կողմից բոլոր տուժածներին ու վկաներին մի լավ վախեցնելուց կամ կաշառելուց հետո, կհրապարակվի պաշտոնական «հերքում», ըստ որի ոչ մի կռիվ էլ չի եղել եւ ամեն ինչ հնարած է: Գագիկ Թադեւոսյանը Ընդվզելով ամերիկացիների պատվերով պատրաստած ընտանիքի պլանավորումը եւ անվտանգ սեքսը գովազդող տեսահոլովակների դեմ, կոմունիստ պատգամավորը զարմանալիորեն կառուցողական ենթադրություն արեց, թե կնոջ հղիությունը տեւում է մի քանի տարի: Շարունակելով այդ կոնստրուկտիվ մտածելակերպը, առաջարկում եմ նույն ոլորտին վերաբերող տեսահոլովակի սցենար, որը լիովին կհամապատասխանի մեր ազգային ավանդույթներին: Կադր առաջին. սկեսուրը «քուջուջ է անում» հարսի անկողնում եւ հայտնաբերելով համապատասխան հետքեր, ուրախության ճիչ է արձակում: Կադր երկրորդ. տեսնելով հայերի հետհարսանիքային ուրախությունը, մի ամերիկացի ասում է մյուսին. «Լավ ժողովուրդ են հայերը, բայց ինչո՞ւ են նրանք պարում Ճապոնիայի դրոշով»: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ … ԵՎ ԱՅԼՆ Խորհրդարանը չի լուծարվի Երեկ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքեց այն լուրերը, թե իր եւ հանրապետության նախագահի միջեւ տարաձայնություններ կան: Նա նշեց, որ 6 ամսվա իրենց համատեղ աշխատանքի ընթացքը ցույց է տվել, որ այդպիսի մտահոգության հիմք չկա, վստահության պակաս գոյություն չունի: Փոփոխություններ կրած ընտրական օրենսգրքի կիրարկելու ժամկետի մասին Ա. Մարգարյանն ասաց, որ տարբեր քաղաքական ուժերի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են եւ 2002թ. մարտի 1-ի, եւ 2003թ. հունվարի 1-ի տարբերակները: «Միասնություն» դաշինքի պատգամավորական խումբը եւս քննարկել է այդ հարցը եւ առաջարկել օրենքի կիրարկման իր նախընտրած ժամկետը՝ 2003թ. հունվարի 1-ը: Վարչապետը հերքեց խորհրդարանի հավանական լուծարման մասին տարածվող լուրերը, նշելով, որ եթե անգամ լուծարվի էլ, ապա ընտրությունները կլինեն հին օրենքով եւ այդ դեպքում նույն իրավիճակը կարող է ստեղծվել: Միաժամանակ նա նշեց, որ նման մտայնություններից հեռու են թե խորհրդարանական մեծամասնությունը, եւ թե հանրապետության նախագահը: «2002 թվականի սեպտեմբերից սկսվելու է նախագահական ընտրարշավը: Այսինքն, 6 ամսվա ընթացքում ոչ մի նախագահ, առավել եւս հանրապետության այսօրվա նախագահը, չի գնա այնպիսի քայլի, որպեսզի հաջորդ նախագահական ընտրությունների համար ստեղծի քաղաքական ամենաանբարենպաստ պայմաններ»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը: Վարչապետը նշեց, որ, այնուամենայնիվ, եթե հանրապետության նախագահը, ասենք, հունվարին լուծարի խորհրդարանը, ապա հաջորդ 6 ամիսների ընթացքում երկրի տնտեսությունը կընկնի այնպիսի վիճակի մեջ, որ ցանկացած նախագահի թեկնածու չի կարող ցանկացած խոստումներով երկիրը դուրս բերել այդ կացությունից: Միաժամանակ անբարենպաստ վիճակում կհայտնվեն նաեւ այն քաղաքական ուժերը, որոնք կփորձեն սատարել ապագա նախագահի թեկնածուին: Ուստի, ըստ վարչապետի, Սահմանադրության ու երկրի անվտանգության երաշխավոր նախագահը չի գնա նման քայլի: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով՝ «Միասնություն» դաշինքը եւ Հանրապետական կուսակցությունը վստահ են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ չեն լինի: Իսկ 2003 թիվը ամրագրելով, «Միասնությունը» արձանագրում է, որ քաղաքական վստահություն գոյություն ունի ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ քաղաքական ուժերի նկատմամբ: ԱՐՄԵՆՊՐԵՍ «Նախագահը որեւէ մեկի «կռիշան» չի» Հավատում է Անդրանիկ Մանուկյանը Երբ արդեն Գագիկ Պողոսյանը ոչ թե պետեկամուտների նախարար էր, այլ՝ վարչապետի գլխավոր խորհրդական, մի առիթով ասաց (ոչ բառացի), թե ինքը հարկերը հավաքելու ճանապարհին շատ բարձր էր ձեռքը մեկնել, իսկ դա քչերին կարող էր դուր գալ։ Հետաքրքիր է, ա՞յդ պատճառով է, որ պարոն Պողոսյանը արդեն ոչ թե հարկեր է հավաքում, այլ՝ վարչապետին գլխավոր խորհուրդներ է տալիս։ Ամեն ինչ հնարավոր է։ Հիմա, երբ պետեկամուտների նախարար է դարձել Անդրանիկ Մանուկյանը, նա էլ չի զլանում շեշտել, թե պայքար է սկսել «ստվերի» դեմ։ Այնուամենայնիվ, անհասկանալի է. ինչպե՞ս է Անդրանիկ Մանուկյանը հարկ հավաքելու այդ հարկատուներից։ Ուստի նախարարից հարցրինք. «Արդյո՞ք մտավախություն չունեք, որ հարկահավաքության ժամանակ ձեռքը շատ բարձր մեկնելուց՝ պաշտոնանկ կարվեք»։ Իսկ նախարարը պատասխանեց. «Դուք տեղյակ եք, թե հանրապետության նախագահը կառավարության նիստին ինչպիսի՞ հրահանգ տվեց նախարարներին՝ օգնել եւ աջակցել։ Եվ ես հավատում եմ նրան։ Եվ պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի բոլորին բերեմ հարկային դաշտ»։ «Իսկ եթե, օրինակի համար ենք հարցնում, պետեկամուտների նախարարը փորձի հարկային դաշտ բերել նրանց, ում «տանիքն», ասենք թե, հենց հանրապետության նախագա՞հն է»,172 չէինք հանգստանում մենք: «Հանրապետության նախագահը որեւէ մեկի «կռիշան» չի,172 հայտարարեց պրն Մանուկյանը,172 նման բաներ մի ասեք, դա պարզապես կեղծիք կլինի եւ հերյուրանք։ Ով էլ ուզում է լինի, իմ ուժերի սահմաններում բերելու եմ հարկային դաշտ, բայց բերելու եմ, մեկ ա, բերելու եմ»։ Մ. ԵՍԱՅԱՆ «ԵՐԿՐԻ ՈՒՂԵՂՆ Է ՍԽԱԼ ԿԱՌՈՒՑՎԱԾ» Վերնագրում մեջբերված պնդումն արեց երեկ Արշակ Սադոյանը՝ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմակերպած լսումների ընթացքում, որոնց թեման համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունն էր։ Հայտնի անեկդոտի հերոսի պես, որն ամեն ինչի մեղավորը համարում էր «սիստեմը», պրն Սադոյանը եւս գտնում էր, թե «այս էլ որերորդ տարին շարունակվող մեր դժբախտությունները» պայմանավորված են գործող համակարգով։ «Իշխանական ողջ համակարգն է արատավոր։ Արատավոր են համակարգում իշխանավորների ընտրության, ներգրավման, բոլոր մեխանիզմները։ Բուն պատճառն է պետք վերացնել։ Անհրաժեշտ է հնարավորին չափ շուտ, արմատապես փոխել համակարգը»,172 հայտարարեց պրն Սադոյանը աշխատանքային խմբի անունից, որի կազմը չցանկացավ բացահայտել։ Այդ խորհրդավոր խումբն իր խոսնակի միջոցով կարեւորում էր, որ երկիրը կառավարվի ստեղծվելիք քառամյա գործունեության պետական ծրագրով, կառավարությունը կազմվի եւ պատասխանատվություն կրի առաջին հերթին ԱԺ172ի առջեւ, պատասխանատվություն սահմանվի ընտրողներին խաբելու համար եւ այլն: Պատմեց, որ այս հարցերը նախօրեին քննարկել է ՍԴ172ի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ։ Պնդեց, որ հանրապետության նախագահն էլ է սկզբունքային համաձայնություն տվել։ Առաջարկում էր մինչեւ ԱԺ այս նստաշրջանի ավարտը պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որը պիտի ձեւակերպի այս սկզբունքները՝ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ մտցնելու համար։ Հանրաքվեն պիտի լինի 2001172ի աշնանը, դրանից հետո նոր ԱԺ ընտրվի։ «Եվ 2002 թվական մենք մուտք կգործենք աշխարհի համար ընդունելի քաղաքական համակարգով»,172 լավատեսաբար ավարտեց խոսքն Արշակ Սադոյանը։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել