Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 25,2000 00:00

Այսպիսի հերքում չի լինում «ԲԵՄ»-ը պատասխանում է 10-րդ դասարանցուն եւ լրագրողին Լուսինեի պահապան հրեշտակը կամ արջի ծառայություն Վերջապես պատիվ ունեցա կարդալու Ձեր գրոտեսկը, որով Դուք բարեհաճել էիք իմ ուշադրությանը արժանանալու։ Իսկ հիմա. Չկարծեք պաշտպանական եմ գրում կամ վիրավորվել եմ։ Պարզապես Ձեր ս.թ. հոկտեմբերի 14172ին «Առավոտ» թերթում տպագրած բանսարկությանը (պխտորալոգիա), ինձ մոտ միտք հղացրեց ուժերս փորձեմ նաեւ գրաքննության ասպարեզում։ Տեսնենք՝ ինչպես կստացվի։(…) Ակամայից Հակոբ Պարոնյանին հիշեցի. «Ինչ տարբերություն կա Հաճյանի եւ Այվազյանի մեջ։ – Սա տարբերությունը կա, որ առաջինը ըսածը չի հասկնար, իսկ երկրորդը՝ լսածը»։ Այո, այս դեպքում շատ նման եք Պարոնյանի հերոսներին։(…) Այդ ինչ տրամաբանությամբ եք առաջնորդվել, որ Ձեր կարծիքով Ազգային ֆիլմադարանի տնօրենը կարող էր Լուսինեին ժամադրել երիտասարդության պալատում եւ առաջարկել «ԲԵՄ» միավորման կազմակերպած մրցույթ172փառատոնի 20 տոմս, եւ Ձեր նշած հազիվ 6 տոմս վաճառող (ճշտեմ, որ 5 տոմսերից 3172ի գումարը դեռ չեն վճարել) «փոքրիկ» երգչուհու մեջ (ըստ ձեզ) այդ ինչ ֆինանսական հնարավորություն տեսավ, որ առաջարկեց 3172րդ մրցանակային տեղ գրաված աղջկան 20 տոմս վաճառելու տարբերակով 1172ին մրցանակի արժանացնել, եւ որ հանկարծ նրա մոտ բարոյականության այնպիսի դրսեւորում ճառագեր, որ նա նույնիսկ չկամենար մասնակցելու գալա172համերգին՝ ստանալու իր արժանի 3172րդ մրցանակը։ Եվ մի՞թե այդպիսի քայլի գնացողը՝ Արմեն Նալբանդյանը (որը ի գիտություն Ձեզ Ազգային ֆիլմադարանի տնօրենը չէ, այլ «ԲԵՄ» միավորման գլխավոր տնօրենը) իր փառատոնի 1172ին մրցանակը կգնահատեր 20 տոմսի արժեք, որ Ձեզ զարմանալի չթվար, որ այդօրինակ որոշում կայացվում է առանց ժյուրիի իմացության։ Ձեր տողերից պիտի կռահենք, որ եթե Ձեզ «փոքրիկ» Լուսինեն հաղորդած լիներ, որ ժյուրիի հետ համաձայնեցրել ենք առաջին մրցանակը 20 տոմսով վաճառելը, դուք շատ բնական կընդունեիք։ Եվ բնականաբար Ձեր տողերից կռահում եմ, որ Ձեր հոդվածի հիմնական նպատակն է, իմ հրապարակավ ժյուրիից ներողություն խնդրելը, իմ ինքնիրավչության համար։ Պարզվում է, որ Դուք պայծառատես եք։ Լավ, մեկնաբանությունների հրապուրանքին չենթարկվելու համար բավարարվեմ այսքանով։ Ակնկալում եմ Մելսինե Հակոբյանից հրապարակավ ներողության հայտնումը Ազգային ֆիլմադարանի տնօրեն պրն Ա. Խ. Դավթյանից «միամտորեն» հոդվածի մեջ ֆիլմադարանը «շոշափելու» համար, եւ ցանկությունը ծանոթանալու եւ ուսումնասիրելու «ԲԵՄ» միավորման գործունեությունը, որից հետո ինքնաժխտման հոդվածի տպագրում։ Հ. Գ. Խմբագրությանը խնդրում եմ սույն հոդվածի հոնորարը փոխանցել՝ ք. Մեղրի, Զորավար Անդրանիկ 5 Լուսինե Վարդանյանին (համերգի չվճարած երեք տոմսի գումարը վճարելու համար)։ «ԲԵՄ» բազմաճյուղ երիտասարդական միավորման գլխավոր տնօրեն ԱՐՄԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ «ԲԵՄ» բազմաճյուղ երիտասարդական միավորման գլխավոր տնօրենի՝ հոկտեմբերի 14172ին մեր թերթում հրապարակված «Ահա այսպիսի մրցույթ» հրապարակմանը հղած պատասխանի առաջին հատվածը չենք հրապարակում։ Այս գրությունը խմբագրություն բերող տիկնոջը բացատրեցինք, որ իրենց «հերքումը» մամուլի մասին օրենքով սահմանված ժամկետում չի բերվել եւ, բացի այդ, իրենց գրության առաջին հատվածն իր բովանդակությամբ բոլորովին էլ հերքման տեքստ չի հիշեցնում, այլ «ԲԵՄ»172ի տնօրենի սեփական մտքերն են՝ հոդվածագրի հասցեին ուղղված վիրավորանքներով։ Այնինչ հոդվածագիրը իր հրապարակման մեջ վիրավորանք թույլ չի տվել։ Հոդվածագիրը (Մ. Հակոբյան) օգտվել է իր ունեցած աղբյուրներից եւ մտահոգ է տաղանդավոր երեխայի ճակատագրով։ Թերեւս Մ. Հակոբյանի միակ սխալն այն է եղել, որ հարցը չի ուղղել մրցույթի կազմակերպիչներին։ Ա. Նալբանդյանի գրությունը բերող տիկինը պահանջեց, որ իրենց «նամակի» մի օրինակի վրա (որը մնաց իր մոտ) ստորագրենք, որ ստացել ենք։ Հաճույքով ստորագրեցինք՝ ամիս172ամսաթվով, տարեթվով, ժամ ու րոպեով։ Տխուր է, որ «ԲԵՄ» բազմաճյուղ երիտասարդական միավորումը, որը, որքան հայտնի է, ստեղծագործական ծրագրեր է իրականացնում, վիրավորող տոնով է խոսում ստեղծագործող երեխայի մասին, որն արդեն իսկ հոգեկան ծանր հարվածներ է ունեցել իր տեսած անարդարություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել