Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

Հաշտեցնող քայլեր են պետք «Առավոտի» հասցեով բազմաթիվ նամակներ են ուղարկվում։ Դրանք պարբերաբար կներկայացնենք՝ այսպիսով կարեւորելով նաեւ շարքային քաղաքացիների տեսակետները քաղաքականության եւ այլ ոլորտների մասին։ Երեւանի Գրիբոյեդովի 2 հասցեի բնակիչ Ռ. Հակոբյանն իր երկարաշունչ նամակում անդրադարձել է խորհրդարանում մեծամասնական եւ համամասնական տեղերի հարաբերակցությանը։ Պրն Հակոբյանը տարակուսած է. «Այդ բոլոր քննարկումները լավ են, սակայն, ըստ իս, այդ հարցը պետք է հաջորդի մի ավելի կարեւոր հարցի լուծմանը, թե Ազգային ժողովը քանի՞ պատգամավորներից պետք է բաղկացած լինի։ Ոչ մեկը չի կարող ստույգ եւ հիմնավոր ասել, թե ինչ հաշվարկի վրա է առաջացել 131 թիվը։ Եթե այդ թվի հաշվարկման համար որեւէ բանաձեւ չկա (եւ, բնականաբար, չի էլ կարող լինել), ապա նրա ռեալությունը կարող է երեւալ համեմատության մեջ։ Օրինակ՝ 160 մլն բնակչությամբ Ռուսաստանի պետդուման բաղկացած է 450 պատգամավորից։ Հեշտ է հաշվարկել, որ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանի խորհրդարանն այդօրինակ հաշվարկով պետք է բաղկացած լիներ 8-9 պատգամավորից։ Ինչ խոսք, ԱԺ-ի կազմը պետք է որոշվի ոչ թե վերը նշված համեմատությամբ, բայց, համաձայնենք, այսօրվա թվաքանակն էլ օպտիմալ չէ»։ Նամակագիրը կարծում է, որ 30-40 պատգամավորը մեր խորհրդարանին լիուլի բավական է։ Այդ 30-40 պատգամավորը, երազում է նամակագիրը, կլինեն իրենց գործի մասնագետները։ Մի խոսքով՝ պրոֆեսիոնալներ։ Սա արդեն ֆանտաստիկայի ժանրից է։ «Բոլորին հուզող հարց»։ Իր նամակն այսպես է վերնագրել Հարավ-արեւմտյան թաղամասի Անդրանիկի 13 հասցեի բնակիչ Միսակ Երիցյանը։ Նրան մտահոգողը Արցախի հերոսի կոչմանն արժանացած Սամվել Բաբայանի բանտարկությունն է։ «Աշխարհի ժողովուրդների ո՞ր հերոսը սխալ չի գործել»,- սկսում է պրն Երիցյանն ու բերում հետեւյալ օրինակը. «Ադրբեջանի ժողովրդի, այսպես կոչված, Ազգային հերոս Ղաչաղ (ավազակ) Նաբին իր ժողովրդի կողմից փառաբանվել է, եւ նրա պատվին շքեղ արձան են կառուցել՝ հաշվի չառնելով նրա ավազակային արարքները»։ Իր կողմից նամակագիրը հարցի լուծման իր տարբերակն է առաջարկում. «Սամվել Բաբայանի եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի միջեւ եղած տարաձայնությունները պետք է սկզբից հարթեցվեին, օրինակ՝ Արկադի Ղուկասյանին ազատելով իր պաշտոնից։ Հաշտեցնող քայլեր պետք է կատարվեին Հայաստանի ղեկավարության կողմից եւ չպետք է թույլ տրվեր, որ բանը հասներ մարտի 22-ին։ Այս գործում իր մեղքն ունի հատկապես Հայաստանի նախագահը»։ Նամակագրին անչափ հուզել է Ա. Ղուկասյանի այն միտքը, թե «Ամենաշատը ես կուզեի, որ Սամվել Բաբայանը մարտի 22-ի դեպքերին մասնակից չլիներ»։ Միսակ Երիցյանը, որն, ի դեպ, ֆիզմատ գիտությունների թեկնածու է եւ աշխատում է Բյուրականի աստղադիտարանում, կոչ է անում Ղարաբաղի ղեկավարությանն ու իրավապահ մարմիններին՝ չդատել Ազգային հերոսին, քանի որ «Այդ քայլը նույնպես վատ արարք է, որի համար, համոզված եմ, հետագայում կզղջաք, սակայն շատ ուշ կլինի»։ «Առավոտի» նամակների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930