Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

Մեզ շարունակում են օգնել Երեկ Երեւան հասավ Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանին նվիրաբերած 6150 տոննա ցորենի ալյուրը։ Ավելի ճիշտ, ալյուրի մի մասը՝ ըստ Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրայի աչքաչափի՝ մոտ 40 տոննա։ Ամենայն հավանականությամբ, պարոն Լեգրան ինքը չէր սպասում, որ խմբաքանակը մաս172մաս է գալու։ Մոտ 2017230 լրագրող՝ ՄԱԿ172ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գրասենյակի եւ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների ընկերակցությամբ, գնացքի ժամանումից կես ժամ առաջ պարտաճանաչորեն տեղավորվել էին ՄԱԿ172ի ՊՀԾ172ի պահեստների մուտքի մոտ։ Անհամբեր սպասում էինք ալյուրով բեռնված գնացքի ժամանումին։ Երբ ի վերջո, երկու վագոնից բաղկացած բեռնատարը ժամանեց, եւ երկար չարչարանքներից հետո կարողացան բացել վագոնի դուռը, մեր բոլորի ու նաեւ պարոն Լեգրայի սպասումները՝ տեսնել ալյուրի պարկերով բերնեբերան բեռնված վագոններ, ի դերեւ ելան։ Ամեն վագոնի մեջ ընդամենը 1517220 պարկ ալյուր էր։ Իհարկե, անմիջապես գտնվեց տրամաբանական պատճառաբանությունը. վագոնների տարողունակությունը չէր թույլ տալիս ավելի ծանր բեռնել, եւ մաքսային ստուգումներ անցնելուց հետո մնացած վագոնները եւս կգան172տեղ կհասնեն։ Ու քանի որ Ֆրանսիայի կառավարությունը, հանձին Հայաստանում գտնվող թիվ 1 ֆրանսիացի Միշել Լեգրայի, որեւէ կասկած չուներ, որ ալյուրով լի պարկերը տեղ կհասնեն, մենք ինչո՞ւ պետք է կասկածենք։ Սա ֆրանսիական կառավարության եւ ՊՀԾ172ի առաջին համագործակցությունն էր, սակայն՝ ՊՀԾ172ի արդեն 44172րդ ծրագիրը։ ՊՀԾ172ի ներկայացուցիչ, գրասենյակի տնօրեն Էրիկա Յորգենսենն ասաց, որ ալյուրի այդ խմբաքանակը նշանալի համալրում է ՊՀԾ172ի համար եւ հնարավորություն կտա շարունակել օգնության տրամադրումը պարենի սղություն զգացող ընտանիքներին 2000172ից մինչեւ 2001 թվականի կեսը. «Շատ կարեւոր է, որ կարող ենք կարիքավոր մարդկանց ալյուր տրամադրել ձմռան ցուրտ ամիսներին եւ գարնան սկզբներին»։ Տիկին Յորգենսենն ասաց նաեւ, որ մինչեւ դեկտեմբերի վերջ բնակչության ամենակարիքավոր մասին՝ փախստականներին, ներքին տեղահանվածներին (՞) եւ այլոց կբաժանվի այս ալյուրը, ինչպես նաեւ ձեթ եւ շաքար։ ՊՀԾ172ն ամեն տարի օգնում է 110 000 մարդու, սակայն այս տարի՝ երաշտի հետ կապված լրացուցիչ ծրագիր է նախատեսվում, որը կգործի նոյեմբերի 1-ից մինչեւ 2001 թ. հունիսի 30172ը եւ կարժենա 11 մլն դոլար։ Իսկ Միշել Լեգրան հավատացնում էր, որ իրենց համար շատ ավելի ուրախալի կլիներ, որ Հայաստանի վիճակն այնքան բարվոք լիներ, որ այս օգնությունը դառնար վերջինը։ Բա մենք որքա՜ն ուրախ կլինեինք, պարո՛ն դեսպան։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930