Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

Գրադարանի ե՛ւ գրքերն են պակասել, ե՛ւ կարդացողները Մոտ տասը տարի առաջ Պռոշյան գյուղի գրադարանն ուներ 2500 ընթերցող, այսօր այդ թիվը հազիվ հասնում է 1000-ի։ Փորձեցինք գրադարանի տնօրեն Սիրանույշ Առաքելյանից պարզել, թե ինչու են թե մեծերը, թե փոքրերը քիչ հաճախում գրադարաններ, հաճախելիս ինչ գրականությամբ են հետաքրքրվում եւ, ընդհանրապես, ինչ վիճակում է գյուղական գրադարանը. Գրադարանն ունի մոտ 16 հազար կտոր գիրք։ Բացի գեղարվեստական գրականությունից, կան նաեւ գիտության ճյուղերին, մասնավորապես տեխնիկային, մանկավարժությանը, բժշկագիտությանը, արվեստին, փիլիսոփայությանը, գյուղատնտեսությանը վերաբերող գրքեր։ Առաջ գրադարանն ունեցել է շատ ավելի հարուստ գրականություն։ Այսօր այն հնացած է, չունի ժամանակակից գիտության ու տեխնիկայի պահանջներին համապատասխանող գրականություն։ Հինն ուսումնասիրված է, իսկ նորն էլ չկա։ Սա հաճախելիության նվազման պատճառներից մեկն է։ Նոր եւ հետաքրքիր գրականության պահանջ ունեն բոլորը։ Նույնիսկ փոքրիկները գալիս են գրադարան եւ պահանջում հեքիաթների նոր գրքեր։ Մեծահասակներին ավելի հետաքրքրում են օրվա մամուլում ամփոփված նորությունները, սակայն գրադարանը 1991 թվականից թերթեր ու ամսագրեր չի ստանում։ Վերջին տասնամյակում գրադարանը չի համալրվել նոր գրքերով։ Բայց, չնայած դրան, գրադարանի ֆոնդը համարյա պահպանվել է, որովհետեւ հնամաշ, անընթեռնելի գրքերը դուրս չեն գրվում, կորցրած գրքերի փոխարեն պահանջում են այնպիսիք, որոնց կարիքը կա։ Գրադարանը ազատվել է միայն ադրբեջանցի հեղինակների գրքերից։ Գրադարանից օգտվում են միայն գյուղի ուսանողներն ու դպրոցականները, որոնք ընթերցում են հիմնականում ծրագրային գրքեր։ Գրադարան չհաճախելու պատճառներից մեկն էլ գրադարանի սոցիալական վիճակն է։ Այն չունի սպասարկելու նորմալ սրահ, գույքային հարմարություններ, տարրական պարագաներ։ Գրադարանը ձմռանը չի ջեռուցվում։ Ընթերցողների թիվը նվազել է նաեւ արտագաղթի պատճառով։ Գյուղի բնակչության մեծ մասն ապրում է արտասահմանում։ Բայց, չնայած գրադարանի բազմապիսի պրոբլեմներին, այն կանոնավոր աշխատում է։ Կազմակերպվում են ընթերցողական ցերեկույթներ, նշանավոր մարդկանց տարելիցներ, ինչը հնարավորություն է տալիս գրքային ֆոնդը ներկայացնել ընթերցողներին։ Գրադարանն ունի նաեւ ասմունքի եւ երգի խմբակներ։ Մինչդեռ գրադարանի աշխատակիցները մոտ մի տարի աշխատավարձ չեն ստացել։ ԱՐՓԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930