Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 29,2000 00:00

«ԱՐԱՔՍԻ» ՄԱՐԶԱԲԱԶԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՍՔ ՍՏԱՑԱՎ Արարատ քաղաքում շահագործման հանձնվեց «Արաքս» ֆուտբոլային ակումբի մարզաբազայի հյուրանոցային նոր համալիրը Այդ առիթով ակումբի ղեկավարությանը շնորհավորելու էին եկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, մարզի եւ քաղաքի ղեկավարները, Արարատ քաղաքի բնակիչները, հրավիրվել էին նաեւ ԶԼՄ172ների ներկայացուցիչները։ Հանդիսավոր մասում ելույթ ունեցողները շնորհավորեցին «Արաքս» թիմին՝ կրկին անգամ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, մաղթեցին նորանոր նվաճումներ ինչպես հանրապետության առաջնություններում, այնպես էլ Եվրագավաթների խաղարկությունում, ընդհանրապես միջազգային մրցաշարերում։ Նշվեց, որ «Արաքսի» ձեռքբերումները հեշտ չեն տրվել, դրանք տարիների աշխատանքի արդյունք են։ Ու այդ գործում մեծ է ակումբի նախագահ Աբրահամ Բաբայանի կատարած դերը։ Հենց նրա անձնական ջանքերի շնորհիվ է ամբողջական տեսքի բերվել ակումբի մարզական համալիրը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանն ընդգծեց, որ մեկ172երկու տարի առաջ նույնիսկ ամենահամարձակները պատկերացնել անգամ չէին կարող, որ Հայաստանի որեւէ մարզում հնարավոր կլինի կառուցել այսպիսի մարզահամալիր։ Արարատի «Արաքսը», փաստորեն, բացեց այդ ճանապարհը հայկական ֆուտբոլում եւ այս մոդելը հարկավոր է ներդնել հանրապետության ֆուտբոլային ռեգիոններում՝ Կապանում, Երեւանում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում, Իջեւանում։ «Ձեր աչքով եք տեսնում արվածը։ Ահա թե ինչպիսին է մեռնող հայկական ֆուտբոլը»,172 ասաց Ս. Աբրահամյանը ի պատասխան նրանց, ովքեր մշտապես կամ վերջին շրջանում գուժում են մեր ֆուտբոլի անկումը։ Այնուհետեւ Աբրահամ Բաբայանի հրավերքով շրջեցինք հյուրանոցում՝ ծանոթանալով պայմաններին։ Խուսափելով մանրամասն նկարագրելուց, ասեմ միայն, որ այն, իրոք, հիանալի է, հարմարավետ, աչք շոյող ու Հայաստանում ամեն տեղ չէ, որ կան նման հանգրվաններ։ Փոքրիկ շրջայցն ավարտվեց սրահներից մեկում՝ առաջին մամուլի ասուլիսով։ Ա. Բաբայանը տեղեկացրեց, որ մարզահամալիրը «Արաքս» ՓԲԸ ստորաբաժանումներից մեկն է եւ կոչվում է «Այգ» ՍՊԸ մարզահամալիր։ Աշխատանքներն սկսվել են երեք տարի առաջ։ «Ձեռնամուխ լինելով այս ամենին, աչքիս առջեւ ունեցել եմ հայկական ֆուտբոլի վաղվա օրը։ Մենք ունեցել ենք մեծ ֆուտբոլ ու հիմա պետք է ձգտենք հասնել այն ժամանակվա ճանաչումին։ Եթե ակումբային մրցումներում մեր թիմերը դեռեւս չունեն մեծ առաջընթաց, սակայն այսօր արդեն մոռացվել են խոշոր հաշվով պարտությունները եւ մրցակիցները սկսել են հաշվի նստել մեր թիմերի հետ։ Նույն բանն է կատարվում նաեւ ազգային հավաքականի պարագայում»,172 ասաց Ա. Բաբայանը։ «Անշուշտ, կհետաքրքրի, թե ինչ ֆինանսական միջոցներ են ներդրվել,172 շարունակեց նա։ – Երբ 98172ին մեր թիմը դարձավ հանրապետության չեմպիոն, ՀՖՖ172ի ղեկավարության հետ միասին դիմեցինք ՈՒԵՖԱ, որպեսզի վերջինս չեմպիոնության համար հասանելիք գումարը հնարավորինս շուտ տրամադրի մեզ։ Իհարկե, նախապես կազմել էինք բիզնես ծրագիր, պատրաստել ժապավեն։ Տեսաերիզը եւ անգլերեն լեզվով համապատասխան բացատրությունը ուղարկվեց հասցեատիրոջը։ Արձագանքը դրական եղավ ու շատ արագ։ Մեզ մնում էր անմիջապես ձեռնամուխ լինել ծրագրված աշխատանքին, որի արդյունքը այսօր տեսնում եք։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս մարզահամալիրը ծառայելու է ոչ միայն «Արաքս» ակումբին, արարատցիներին, այլեւ պատրաստ է դռները բացել հանրապետության մյուս ֆուտբոլային թիմերի, այլ մարզաձեւերի ներկայացուցիչների, ինչո՞ւ չէ, նաեւ արտերկրի ամենատարբեր թիմերի առջեւ, որոնք կցանկանան մարզվել այստեղ։ Կցանկանայի որ այս հարցում արթնանա մեր մյուս ակումբների ղեկավարների խանդը եւ նրանք էլ զբաղվեն եւ ունենան իրենց մարզաբազաները։ Ես այս համալիրով նվեր մատուցեցի մեր ակումբի ֆուտբոլիստներին, նրանք էլ ինձ նվեր մատուցեցին հանրապետության չեմպիոնի ոսկե մեդալները»։ Սակայն անելիքներ դեռ շատ կան։ Եկող տարի կսկսվի լողավազանի, վարժասարքերի սրահի շինարարությունը։ Բայց ամենակարեւորը, իհարկե, հիմնական խաղադաշտը վերակառուցելու եւ միջազգային պահանջներին համապատասխանեցնելու հարցն է, որից հետո արդեն «Արաքսը» միջազգային հանդիպումները կանցկացնի հարազատ հարկի տակ։ Դա մեծ ներդրումներ է պահանջում, որ առայժմ չկա։ Սակայն Ա. Բաբայանը չի հուսահատվում։ Նա ասաց, որ գուցե այս անգամ էլ որպես չեմպիոն դիմի ՈՒԵՖԱ172ին։ «Առավոտի» այն հարցին, թե տեղական իշխանությունները մտադիր չե՞ն օգնության ձեռք մեկնել, փոխմարզպետ Սամվել Գալստյանը խոստացավ. «… Համոզված եմ՝ մարզպետը, քաղաքապետը, մարզի հիմնարկ172ձեռնարկությունները, կազմակերպությունները, բարերարները կկարողանան այս կառույցի շինարարությունը շարունակելու համար ստեղծել պայմաններ, որպեսզի Արարատի մարզը ունենա միջազգային ստանդարտներին համապատասխանող այսպիսի հիանալի կառույց»։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930