Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

«ՔՐԻՍՏՈՍՆ ԷԼ ԼԻՆԵՐ ԶԻՆԴԱՏԱԽԱԶ…» Փաստաբան Աղասի Աթաբեկյանի միջնորդությունը, որ նա նոյեմբերի 27172ին ներկայացրել է իր պաշտպանյալի՝ հոկտեմբերի 27172ի գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանի վերաբերյալ, տեղ172տեղ անգամ գեղարվեստական ստեղծագործություն է հիշեցնում։ Եվ թերեւս պատահական չէ, որ նա միջնորդության համար անգամ խորագիր է ընտրել. «Էհ, մի խոսեցնի Աստված կսիրես, թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ…»։ Բայց նախ թերեւս հարկ է պարզաբանել, թե ով է մեղադրյալը, որի դերակատարության մասին հանրությանը գրեթե ոչինչ հայտնի չէ։ Նրա փաստաբանը 21 էջանոց միջնորդության միայն 19172րդ էջում պաշտպանյալի մասին իր իսկ առաջադրած «ի վերջո, ո՞վ է Համլետ Ստեփանյանը» հարցին պատասխանում է. «Նա սովորական մարդ է, մարդ առանց պոզ ու պոչի»։ Իսկ ըստ գործի նյութերի՝ Համլետ Ստեփանյանը հոկտեմբերի 27172ին մեկ այլ մեղադրյալի՝ վարորդ Աշոտ Կնյազյանի հետ Բաղրամյան փողոցում սպասել է «ՌԱՖ»172ի մեջ։ Ըստ դերաբաշխման՝ նրանց հանձնարարված էր ճանապարհը փակել եւ բազմություն հավաքել։ Եվ իր իսկ ցուցմունքների համաձայն, որոնցից չի հրաժարվել նախաքննության ընթացքում, Համլետ Ստեփանյանը 1999172ի մայիսին 677 փամփուշտ էր հանձնել Դերենիկ Բեջանյանին։ Նա նաեւ ցուցմունք էր տվել, որ Բեջանյանն ԱԺ մտնելուց առաջ իրեն ասել է, որ որսորդական հրացանը վերցնելով ինքը եւս իրենց հետեւից գա դահլիճ, բայց վախեցել է եւ չի գնացել։ Հիմա այս միջնորդությամբ փաստաբան Աղասի Աթաբեկյանը փորձում է ապացուցել, որ Համլետ Ստեփանյանն այդ օրը, այդ ժամին, այդ փողոցում է գտնվել մեն մի նպատակով՝ գնի շուրջ «բազառ» անելու համար։ Ավելի ստույգ՝ հոկտեմբերի 27172ի առավոտյան Դերենիկ Բեջանյանը նրան իբր ասել է, թե զինամթերքի գնորդ կա։ Համլետ Ստեփանյանն էլ ասել է, թե լավ կլինի գնորդների հետ գնի վերաբերյալ համապատասխան համաձայնության գան՝ հետո նոր վաճառի։ «Միանգամայն իրավացիորեն Համլետը նշում է, թե իր ինչ խելքի բանն է պերեվարոտը կամ նմանատիպ այլասերված բաները»,172 գրում է պրն Աթաբեկյանը Փաստաբանի յուրօրինակ մոտեցումները միայն այս առումով չէ, որ դրսեւորվել են։ Այսպես, ըստ Աղասի Աթաբեկյանի միջնորդության, հոկտեմբերի 27172ին ԱԺ նիստերի դահլիճում «տեղի է ունեցել փոխհրաձգություն», ազատությունից զրկվում են 91 անձ, եւ, փաստաբանի բառերով՝ «գտնվելով սկզբնական շրջանում հատակին պառկած վիճակում, նրանցից ճարպիկները չորեքթաթ եւ սողալով հեռանում են դահլիճից»։ Ամբողջ միջնորդության մեջ կատարվածն անվանվում է «ծայրահեղության դրսեւորման ակտ»։ Իսկ ի՜նչ արժե միայն հետեւյալ պնդումը. «Անսալով նախագահ Ռ. Քոչարյանի կոչին, հնգյակը հանձնվում է՝ հավատալով, վստահելով նրան եւ նրա խոսքին, որով զերծ են մնում «ղաչաղ» դառնալուց»։ Անդրադարձ կա նաեւ ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանին, որն ըստ պաշտպանի՝ «այժմս առանց խղճի խայթի զբաղեցնում է գնդակ տշողների ֆեդերացիայի նախագահի բազկաթոռը»։ Միջնորդության մեջ բազմաթիվ են տարբեր ասացվածքները, որոնք կարծես ընդունված չեն իրավաբանական փաստաթղթերում։ Ասենք՝ «Չէր կարելի բոլոր ձվերը միեւնույն զամբյուղի մեջ տեղավորել»,172 գրում է պրն Աթաբեկյանը, նկատի ունենալով, թե չարժեր տարբեր գերատեսչությունների քննիչներին միավորել մի քննչական խմբում։ Եվ կամ, բնութագրելու համար այն փաստաբանին, որն իր ծառայությունները 3172ից ավելի մեղադրյալների է մատուցել՝ նա գրում է. «Գինետան բաժակի նման ձեռքե ձեռք անցած մի աղջիկ»։ Ըստ փաստաբանի՝ «Նախաքննության մարմինն առաջնորդվել է երկու սկզբունքով՝ «ԹրպՎ րպրՑՐՈՎ տՏ րպՐՖչՈՎ» եւ օրենքը մի սարդոստայն է՝ խոշոր ճանճերը պատռում172անցնում են, մանրերը թաղվում172մնում են։ Մուշեղ Մովսիսյանի, Ալեքսան եւ Հարություն Հարությունյանների նման խոշոր ճանճերը… պատռում172անցնում են սարդոստայնը, քանզի նրանք երբեք գույքազուրկ եւ իրավազուրկ չեն եղել։ Բացի դա էլ՝ կա Վլադիմիր Սպիվակով, կամ մասսայական ինֆորմացիոն միջոցներ, կա համաշխարհային սկաուտյան շարժման պրեզիդենտ, ռադիո եւ հեռուստատեսություն, որոնք նույնպես նպաստել են նրանց սարդոստայնից դուրս գալու համար»։ Սա դեռ ամբողջ չէ. ըստ պրն Աթաբեկյանի՝ «միակողմանի երթեւեկություն է եղել քրեական հետապնդում իրականացնող մարմնի փողոցում»։ «Նախաքննության մարմինը ցանկացավ թե՛ կույս մնալ, թե՛ հաճույք ստանալ եւ թե՛ սապոգային նախաքննություն իրականացնել։ Այն շատ նման էր վարունգի թուփի»։ Վերջին արտառոց համեմատությունը փաստաբանն այսպես է բացատրում, որ երբ վարունգի թուփը «ոտքի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում»։ Գագիկ Ջհանգիրյանի մասին էլ մի երկու քաղցր խոսք կա։ Ճիշտ է, փաստաբանը վստահ է, որ գործի հանգամանքների անաչառ հետազոտման վրա բացասական ազդեցություն է թողել «մեծարգո զինդատախազի արարատցի լինելու հանգամանքը», բայց այսուհանդերձ նշում է. «Համոզված եմ, որ եթե նրա տեղը Քրիստոսն էլ լիներ զինդատախազ՝ միեւնույն է, նրա նկատմամբ նույնպես թե՛ դրսից, թե՛ ներսից եւ թե՛ վերեւից ճնշումներ կլինեին ու նման հանգամանքներում ցանկացած սառույց ճաք կտար»։ … Անկախ այս ամենից՝ այս գործով քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը մերժել է գրական172գեղարվեստական լիցքեր պարունակող այս միջնորդությունը։ Իզուր չի ասված՝ չե՛ն գնահատում դասականներին. մանավանդ՝ նրանց կենդանության օրոք։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930