Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍ ՉՈԼՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՐՏԱԴՐԵԼ»

Մարտ 01,2001 00:00
Hrant Vardanyan

Արագածոտնի մարզում գտնվող նախկին «Բյուրեղ» կոչվող ապակու գործարանը, որը շուրջ յոթ տարի կանգնած էր, այժմ գործում է՝ արտադրելով կոլբաներ եւ դրոթներ։ Գործարանը, որը վերանվանվել է «Ս. Թաթուլյան եւ ընկերներ»-ի, երեկ փորձարկեց ժամանակավոր կոլբաներ արտադրելու համար նախատեսված առաջին վառարանը։ «Գրանդ Սան» սահմանափակ ընկերության խորհրդի փոխնախագահ Սեդրակ Սեդրակյանը նշեց, որ այդ վառարանը շուտով (մոտ մեկուկես ամսից) կփոխարինվի նոր, ավելի հզոր վառարանով, որը ներկայումս վերակառուցվում է։

Գործարանն օրական արտադրում է 50-70 հազար կոլբա, ամսական՝ միլիոնուկեսից ոչ պակաս, իսկ ապրիլից, երբ նոր վառարան կտեղադրվի, ամսական կարտադրվի ավելի մեծ քանակությամբ արտադրանք։ Հումքը ներկրվում է Իրանից, Ռուսաստանից եւ Բուլղարիայից։ Գործարանում այսօր աշխատում է շուրջ 66 հոգի, նախատեսվում է նրանց թիվը հասցնել 110-ի։ Բանվորների նվազագույն աշխատավարձը 30-35 հազար դրամ է, միջինը՝ 50 հազար։ «Բոլորիս համար այս աշխատանքը ձեռնտու է։ Համագործակցելով «Լույս» միավորման հետ, այժմ մենք ունենք աշխատատեղեր։ Բանը նրանում չէ, թե բիզնեսի մեջ մարդիկ ինչքան օգուտ պիտի անեն, այլ նրանում, թե մարդիկ աշխատավարձ կստանա՞ն, թե՝ ոչ»,- ասաց արտադրամասի պետի տեղակալ Հայկ Ինջուղուլյանը։

Ըստ «Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանի՝ «այս լեռների վրա, այս չոլում արտադրել կարող էր միայն հայ աշխատավորը»։

Նա լրացուցիչ տեղեկացրեց, որ «Գրանդի» բոլոր ֆիրմաներում կանանց մինիմալ աշխատավարձը 150 դոլար է, իսկ տղամարդկանցը՝ 200։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031