Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԻՏԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Մարտ 06,2001 00:00
datavor

Ամենատարեցը

Դատավորների, եթե որեւէ մեկի աչքը չկպչի, լիազորություններն ավարտվում են 65 տարեկան հասակում։ Նրանց առաջխաղացման 2001թ. ցուցակը թերթելիս հայտնաբերեցինք, որ ամենատարեց թեկնածուները, որոնք տեղ են գտել վերոնշյալ ցուցակում, երկուսն են. 1940թ. ծնված Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի նախագահ Տարիել Մանուկյանը եւ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ Մարատ Կատվալյանը։

Ամենաջահելը

Դատավորների ծառայողական առաջխաղացման 2001թ. ցուցակի ամենաերիտասարդ ներկայացուցիչը 1969թ. ծնված Սուրեն Անտոնյանն է (վերաքննիչ դատարանի դատավոր)։

Կանայք

Սեզոնային քաղաքականութ-յամբ զբաղվող կին քաղաքական գործիչները (որոնք մարտի 1-ապրիլի 7 ընկած ժամանակահատվածում են գործում), պնդում են, թե կանայք որեւէ պաշտոն չեն ստանում, որ հակաֆեմինիստական գործունեություն են ծավալել իշխանությունները: Տեղեկացնենք, որ դատավորների 2001թ. առաջխաղացման ցուցակներում 49 ընտրյալներից 13-ը կանայք են։

Ամենաերիտասարդը 1967թ. ծնված Աստղիկ Խառատյանն է՝ իրավաբան Ֆրունզե Խառատյանի աղջիկը։ Մարտի 8-ի նախաշեմին ամենատարեց դատավորուհու անունը ձեռնպահ ենք մնում հրապարակել։

Իսկ ընդհանրապես, դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակի 218 ներկայացուցիչներից 47-ը կանայք են։

Երկու Տիգրաններ

Երկու Տիգրան, այն էլ՝ Սահակյան, երկուսն էլ՝ վերաքննիչ դատարանների անդամ, մի դեպքում նախագահ, մյուսում՝ դատավոր, տեղ են գտել նույնպես առաջխաղացման ցուցակում։ Իսկ երկու Տիգրան էլ, էն էլ Պետրոսյան, մեկը առաջին ատյանի դատարանի նախագահ, մեկն էլ դատավոր, նույնպես տեղ են գտել ցուցակում։

…Գումարած Կիմ Բալայանի տղան

Դատավորի օգնական Դավիթ Բալայանը դատավորների 2001թ. պիտանիության ցուցակում նորեկ է։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031