Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՀՐԵՇԸ

Փետրվար 22,2002 00:00

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՀՐԵՇԸ Անցած աշնանը «Առագաստ» սրճարանում մարդ էին սպանել: Հայաստանի անկախ դատախազությունը, մտնելով Ռ.Քոչարյանի համապատասխան տեղը, հանցագործությունը իրականացնողներից մեկի՝ նախագահի թիկնապահի վերաբերյալ հորինեց «անզգույշ սպանություն» հեքիաթը: Հայաստանի անկախ դատարանը՝ ցանկանալով էլ ավելի խորը մտնել նույն տեղը, մարդասպանին տվեց մեկ տարի պայմանական «պատիժ»: Սպանության տեղացի վկաները՝ բացարձակապես զրկված լինելով տղամարդկային հորմոններից, դատարանում ասացին, թե ոչինչ չեն տեսել: Նախարարներն ու պատգամավորների մեծ մասը՝ լեղաճաք լինելով իրենց աթոռները եւ «բիզնեսպայոկը» կորցնելու հեռանկարից, դատավճիռը մեկնաբանեցին հետեւյալ «ջայլամային» ձեւակերպումով. «Դատավարությանը չէինք հետեւում, դատավճռին ծանոթ չենք»: Իսկ ընդդիմությունն ամեն ինչ ուզում է բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա: Իսկապես, Քոչարյանի ռեժիմը նման ծայրաստիճան ցինիկ, ձեռառնողական դատավճռով երկակի խնդիր է լուծում. ա/ «դուխ տալ» յուրայիններին՝ ինչ ուզում եք արեք՝ քանի ինձ ծառայում եք, անպատժելի եք, բ/ վախեցնել մնացածներին՝ շատ չոգեւորվեք՝ կսպանենք: Բայց բացատրել ամբողջ չարիքը մեկ անձի քմահաճույքո՞վ… Հիշո՞ւմ եք, «Խաղալիք» ֆիլմում սուպերմագնատ Ռամբալ-Կոշեն ստիպում է իր աշխատակցին հրապարակավ հանվել, իսկ հետո հարցնում է. «Հիմա ո՞վ է հրեշը՝ ե՞ս, որ հրամայում եմ ձեզ հանվել, թե՞ դուք, որ պատրաստ եք դա անել»: Այնպես որ, հրեշը Քոչարյանը չէ: Հրեշը մենք ենք, որ այդ ամենը հանդուրժում ենք: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել