Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Ապրիլ 27,2006 00:00

Արամ
Կարապետյանը շարունակում է բողոքել Երեքշաբթի «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահ Արամ Կարապետյանը պաշտոնական նամակներ է ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Իրանի,
Մեծ Բրիտանիայի դեսպանություններին, ԵԱՀԿ ներկայացուցչությանը, ուր ներկայացրել է
ապրիլի 21-ին իր հետ պատահած միջադեպը: Արամ Կարապետյանից նամակներ են ստացել նաեւ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ
Հակոբյանը եւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին ԱԱԾ զինված եւ դիմակավոր 12 ծառայող փողոցում հարձակվել
էին Արամ Կարապետյանի եւ նրան ուղեկցող մեքենաների վրա եւ բոլորին, բացի Արամ Կարապետյանից,
տարել ԱԱԾ: Գործողությունը ուղեկցվել է ուժով, տուժել են «Նոր ժամանակներ» կուսակցության
նախագահին ուղեկցող անձանցից չորսը, մեկ մեքենա վնասվել է: Արամ Կարապետյանը կատարվածը
որակում է քաղաքական պատվերի արդյունք, քաղաքական բանդիտիզմ: Դիվանագետներին
հասցեագրված նամակում Արամ Կարապետյանը ներկայացնելով տեղի ունեցածը, ուշադրություն
է հրավիրում «քաղաքական բանդիտիզմի զուտ հայկական դրսեւորման վրա եւ վրդովված քաղաքական
գործընթացներում ուժային կառույցների ավելի ու ավելի բիրտ միջամտությունից, ակնկալում
համարժեք գնահատական ժողովրդավարության հետ որեւէ առնչություն չունեցող նմանատիպ
գործողություններին»: Նամակին կցված է նաեւ ԱԱԾ օպերացիայից հետո մարդկանց եւ մեքենայի
վիճակները պատկերող լազերային սկավառակը: Ազգային անվտանգության ծառայության
պետ Գորիկ Հակոբյանին եւ ՀՀՌ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին Արամ Կարապետյանը
առաջարկում է իրեն տրամադրել օպերացիայի տեսագրությունը (ինչպես տեղեկացրել ենք՝
օպերացիան նկարահանվել է չորս տեսախցիկով-խմբ.), այն հրապարակելու համար: Հանրային
հեռուստաընկերությունը դեպքի երեկոյան խոստացել էր կատարվածի մասին տեսանյութ ցուցադրել,
սակայն չի ցուցադրել: ՀՀ գլխավոր դատախազը ստիպված կլինի կտրվել ծառատունկից:
Աղվան Հովսեփյանը Արամ Կարապետյանից առաջարկ է ստացել. «Քրեական գործ հարուցել այս
քաղաքական բանդիտիզմի կազմակերպիչների դեմ»: ՆԺ ղեկավարը վստահ է, որ ամեն ինչ արվել
է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի, նրա տեղակալ Հրաչիկ Հարությունյանի հրամանով եւ ԱԱԾ
ահաբեկչության դեմ պայքարի եւ սահմանադրական կարգի պահպանման գլխավոր վարչության
պետ Նանյանի ու սահմանադրական կարգի պահպանման վարչության պետ Եպիսկոպոսյանի մասնակցությամբ:
Արամ Կարապետյանը տեղեկություններ ունի, որ գործողության երկրորդ փուլը կուսակցության
գրասենյակի վրա նմանատիպ «քաղաքական բանդիտիզմը» պիտի լիներ: Սակայն Գորիկ Հակոբյանը
փոշմանել է: Ի դեպ, բացի սկավառակից, Արամ Կարապետյանը մտադիր է եղել իր նամակներին
կցել նաեւ տուժածների վիճակի մասին դատաբժշկի եզրակացությունը: Սակայն ոչ Էրեբունու
դատախազությունը (դեպքը տեղի է ունեցել Էրեբունի համայնքում), ոչ քաղաքային, ոչ էլ
գլխավոր դատախազությունները դատաբժշկի ուղեգիր չեն տվել: «Առանց որեւէ պատճառաբանության:
Սա բեսպրեդել է»,- կարծում է Արամ Կարապետյանը: ԱԱԾ այն հայտարարությունը,
թե ոմանք դիմադրություն են ցույց տվել՝ սուտ է: «Ոչ ոք դիմադրություն ցույց չի տվել՝
իմ կարգադրությամբ: Որովհետեւ կարող էր շատ մեծ դեպքեր լինեին: 300-ից ավելի մարդ
էր հավաքված դեպքի վայրում, իսկ նրանք՝ ԱԱԾ-ականները, հաստատ կկրակեին»: Ն.
Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել