Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՏՆԵԼ Է ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱՇԱՐԸ

Մայիս 26,2010 00:00

Մայիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Ու թեեւ հանդիպման առանցքային թեման Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են եղել, այդուհանդերձ, անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացին:

Ինչպես փոխանցում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն այս համատեքստում նշել է, որ նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով՝ Թուրքիան վատնել է իր՝ որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել