Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Ես եւ տեր եմ, եւ հնազանդ»

Դեկտեմբեր 14,2011 17:00

ՀՀ ԱԺ-ում քննարկված նախագծի՝ կնոջ եւ տղամարդու հավասարության պետական երաշխիքների վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ:

Պատասխանելով կինը «տե՞ր» է, թե՞ «հնազանդ» հարցին՝ Անահիտ Բախշյանն ասաց. «Ես քրիստոնյա մարդ եմ եւ հավատում եմ, որ Աստված իր պատկերով ստեղծեց Ադամին եւ նրան միայնակ չթողնելու, ինչպես նաեւ մարդկությունը շարունակելու համար` նաեւ Եվային: Ես նաեւ հավատում եմ, որ Աստված երկուսին էլ տվեց ազատ կամք` այս կյանքում աստվածահաճո ապրելու համար ընտրություն կատարելու` յուրաքանչյուրին օժտելով խիստ յուրահատուկ առաքելությամբ: Բոլոր այն սահմանափակումները, որոնք մարդկության ստեղծման օրվանից ուղեկցել են կանանց, դրանք տղամարդկանց կողմից ուժեղ ցեղ ներկայանալու մոլուցքի հետեւանք են»:

Պատգամավորի ձեւակերպմամբ՝ մարդկության պատմության մեջ այդ մոլուցքը որոշ դեպքերում արդարացրել է իրեն, որոշներում` ուղղվել հենց մարդկության դեմ. «Իմ խորին համոզմամբ, ցանկացած մարդ, կախված տվյալ պահին ընտանիքում, հասարակության մեջ, աշխատանքի վայրում իր ունեցած դերից, թե տեր պետք է լինի, թե հնազանդ` կախված յուրաքանչյուր անհատի պատասխանատվության աստիճանից: Ես ինքս որպես ամուսնուս համար կին, ընտանիքի մայր, տատիկ, ուսուցիչ եւ այսօր` պատգամավոր, բոլոր դերերում աշխատում եմ թե տեր լինել, թե հնազանդ: Միշտ չէ, որ հաջողվում է, բայց սա իմ համոզմունքն է, որը բխում է իմ Սահմանադրությունից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031