Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար. Լադայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Աուդի Q7-ի վարորդին փրկել են անվտանգության բարձիկները (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2011 17:40

Այսօր դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Աուդի Q7 մակնիշի, 58 ՏՍ 555 համարանիշի և Սոֆիա տաքսի ծառայությանը պատկանող Լադա մակնիշի, Տ 6250 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Լադայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Աուդին վարել է 22-ամյա Արման Աղաբաբյանը:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր, ոստիկանության ՔԳՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

PrevPhoto
NextPhoto

 Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031