Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ը շուտով կսկսի ակնոց-համակարգչի փորձարկումները

Փետրվար 07,2012 23:11

Google ընկերությունը ծրագրում է սկսել հատուկ ակնոցում ներդրված համակարգչի փորձարկումները: Ինովացիոն ակնոցի ապակիներից մեկն իրականում էկրան է, որի վրա ցուցադրվում են տվյալներ: Ըստ PCnews.am-ի՝ հաղորդում է 9to5Google-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին:

Առաջին անգամ այս մշակման մասին հայտնի է դարձել 2011-ի վերջին. The New York Times-ը հաղորդեց, որ Google-ն աշխատանքի է ընդունել մասնագետների, որոնք զբաղվում են հատուկ համակարգիչներով: Սակայն պաշտոնապես այս ինֆորմացիան չի հաստատվել:
Սպասվում է, որ ակնոց-համակարգիչը կաշխատի Android օպերացիոն համակարգով, կունենա 1 ԳՀց պրոցեսոր, 256 մբ օպերատիվ և 8 գբ ներդրված հիշողություն:

Ակնոցը կղեկավարվի գլխի շարժումներով ու ձայնային հրահանգներով: 2011-ի ավարտին հայտնի է դարձել նաև, որ նման տեխնոլոգիաներով հետաքրքրվում է նաև Apple ընկերությունը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Apple-ը մշակում է թևին ամրացվող մինի-համակարգիչ, որը շատ նման է iPod նվագարկչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829