Լրահոս
Օրվա լրահոսը

BMW-ն և Infiniti-ն տեղափոխել են ՃՈ տուգանային հրապարակ

Փետրվար 28,2012 11:32 Share

Երեկ՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00–ի սահմաններում Սայաթ–Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում միջկողային վթարի հետևանքով իրար են բախվել Երևանի բնակիչներ Մհեր Խաչատրյանի վարած BMW մակնիշի 06 ՍՏ 007 համարանիշի և Ռաֆայել Մովսիսյանի վարած Infiniti մակնիշի 98 LN 999 համարանիշի ավտոմեքենաները։ Բարեբախտաբար, միջկողային վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչ Վարդան Սարգսյանը։ Վերջինիս հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել