Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի աղջկա անունով ժամադրեցի նրան». Մայրը` տղային: Ապրիլմեկյան ստեր

Ապրիլ 01,2012 15:52

Տարիներ շարունակ Ապրիլի 1-ը համարվում էր սուտ խոսելու, խաբելու օր, սակայն 2006 թվականից սկսած այդ օրը պետականորեն ճանաչվեց Հումորի և երգիծանքի օր: Չնայած այդ ամենի փոփոխությանը `մինչ այսօր բոլորս շտապում ենք իրար խաբել , յուրահատուկ և անմոռանալի ստեր հորինել: Ոմաց մոտ ստացվում է, իսկ ոմանք էլ զավեշտալի ստերի ականատես են դառնում: Այսօր Գայանե Հակոբյանը իր ընկերուհու գլխին մի չար կատակ է խաղացել. «Զանգահարեցի նրան, ասացի, որ քուրիկս վրաերթի է ենթարկվել և հիմա կլինիկական մահ է տանում: Սկզբից չհավատաց, բայց հենց սկսեցի լաց լինել, հավատաց և մի քանի րոպե հետո հայտնվեց մեր բնակարանում: Շունչը փչել էր: Ես էլ ասեցի. «Շնորհավոր ապրիլի 1 »: Իսկ տիկին Լիանայի արած կատակը թեպետ նորից  դաժան է: «Տղաս ամբողջ օրը համացանցում ա, համակարգչի մոտից հեռու չի գնում, ամբողջ օրը ուսուցիչները բողոքում են: Ես էլ որոշեցի նրան պատժել: Մի աղջկա անունով ժամադրեցի նրան: Գնացել և ուղիղ երկու ժամ սպասել ա: Եկավ տուն մռայլ տրամադրությամբ, սկեց բողոքել, թե էլ ոչ մի հայ աղջկա չի հավատալու: Էնքան զարմացավ, հենց ասեցի, թե դա ես եմ եղել »,-պատմում է նա: Նինա Սերյանյանն էլ պատմում է. «Երկու տարի առաջ իմ մորաքույրն զանգահարեց և ասեց, որ ես ու մայրիկս պատրաստվենք և դուրս գանք, իրեն դիմավորենք և գնանք միասին մյուս մորաքրոջս բնակարան: Մենք էլ մոռանալով, որ այսօր ապրիլի 1-ն է, արագ հագնվեցինք և դուրս եկանք»: Պատահում է նաև, որ սուտն ու իրականությունը համընկնում են: «Երբ դպրոցում էի սովորում, այդ օրը դասարանցիներս խաբեցի`ասելով թե մեր դպրոցը թալանել են:Այնքան զարմացա, երբ հաջորդ օրը դասատուներն եկան ու հայտարարեցին, թե դպրոցի ամբողջ համակարգիչները երեկ երեկոյան կողոպտել են »,-հիշում է Արմենը:

Ապրիլի 1-ին կատակում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև լրատվամիջոցները: Տարիներ առաջ BBC-ին հայտարարել էր, թե այդ տարի մակարոնի դաշտերը առատ բերք էին տվել: Հաջորդ օրը հազարավոր մարդիկ զանգահարել և հարցրել էին, թե ինչպես անել, որպեսզի կարողանան մակարոն ցանել:
Մինչ այսօր էլ ընդունված են բարի ու թեթև հումորները` «Կոճակդ պոկվել ա », «Շալվարդ ճղվելա» և այլն:

 

Մարտին Բաղդասարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30