Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Աբովյանում ՀԱԿ-ի քարոզարշավի ժամանակ (Տեսանյութ)

Ապրիլ 12,2012 15:54

Աբովյանում ՀԱԿ-ի քարոզարշավը դեռ չսկսած՝ մի միջադեպ եղավ: Սպասվում էր, որ այստեղ ԲՀԿ-ականները գլուխ կբարձրացնեն, իսկապես մի քանի ԲՀԿ-ական ակտիվիստներ սկսեցին գոռգոռալ, որ ոչ մեկին էլ չենք հավատում, սաղ խաբում են, որ թոշակները չեն տվել: Հավաքվածների մեջ հրմշտոց ու բախում եղավ:

Ի հայտ եկան ՀԱԿ-ականներ, որոնք ԲՀԿ-ական ակտիվիստին հրեցին դուրս, ասեցին ձայնդ կտրի, ե՞րբ ես ուզել թոշակդ, բողոքել, որ չեն տվել: Տվյալ անձնավորությունն էլ պատասխանեց՝ խի պիտի թոշակը խնդրեն, ուզեն, որ նոր տա՞ն:

Մեր հարցին՝ ասում են, Աբովյանում ՀԱԿ-ը ընտրազանգված չունի, այն ԲՀԿ-ի կողմից սեփականաշնորհվա՞ծ է՝ ակտիվիստը հաստատեց՝ «ոչ միայն Աբովյանը, այլեւ ողջ Կոտայքի մարզը»: ՀԱԿ-ի ընտրողներն էլ այդ մարդու բերանը փակեցին՝ ասելով, որ քյար ունես՝ խոսում ես: Դեպքին միջամտեց Արամ Մանուկյանը, նա խնդրեց չվիճել, ԲՀԿ-ական ակտիվիստը հեռացավ, քարոզարշավը սկսեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30