Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ սադրանք էր Դովեղում

Ապրիլ 26,2012 10:31

Երեկ գրեթե աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի հյուսիսում՝ Տավուշի մարզի Դովեղ սահմանային գյուղում: Ադրբեջանական զինուժը մոտ երկու ժամ անընդմեջ կրակի տակ է պահել գյուղը, իսկ հետո լռել մեր բանակի պատասխանի արդյունքում:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ հայկական կողմից չկան: Բայց կան բնականաբար վախեցած բնակիչներ և հատկապես երեխաներ, որոնց էվակուացրել են մանկապարտեզից և դպրոցից: Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանցիների այդ հանդուգն գործողությունը և կապ ունի՞ արդյոք այդ միջադեպը այն բանի հետ, որ Հայաստանում նախընտրական արշավ է և միգուցե Ադրբեջանը համարել է, որ այդ ժամանակահատվածը ամենահարմարն է պրովակացիաների համար:

Բոլոր դեպքերում, միջադեպը միարժեքորեն զարհուրելի դատապարտելի լինելով հանդերձ տալիս է բավականին բազմանշանակ մտորումների տեղիք: Ի վերջո, ամենևին պետք չէ բացառել նաև որոշակիորեն այլ՝ «երրորդ ուժային» տարբերակը, երբ ադրբեջանական կրակահերթերի միջոցով մեկ այլ մայրաքաղաքում պարզապես փորձում են ազդեցություն հաստատել կամ ավելացնել հայկական ընտրական գործընթացի վրա, պաշտոնական Երևանի վրա:

Թե որ մայրաքաղաքում, դժվար է իհարկե ասել: Սա իհարկե հիպոթետիկ մի վարկած է, որն անշուշտ կարող է դասվել համաշխարհային դավադրությունների տեսության շարքին: Բայց այնուամենայնիվ արժե այդ համատեքստում հետաքրքրական հիշատակումներ նաև պաշտոնական Մոսկվայի կազմակերպած եռակողմ հանդիպումների առումով, երբ ամեն մի հերթական հանդիպումից առաջ սահմանային լուրջ միջադեպ էր արձանագրվում, ինչը գուցե նպաստում էր, որպեսզի կողմերից որևէ մեկը կամ երկուսն էլ որոշակիորեն ճնշված մեկնեն ՌԴ նախագահի հետ հանդիպման:

Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը թերևս պետք է լուրջ մտորումների առիթ դառնա Հայաստանում, որից բխեն եզրահանգումներ, թե ինչ քայլեր և վարքագիծ է պահանջվում Հայաստանի քաղաքական ուժերից ու հասարակությունից, որպեսզի ընտրական գործընթացը զերծ մնա հավելյալ միջամտություններից կամ ազդեցություններից: Իհարկե պարզ է, որ պետք չէ աչքակապությամբ զբաղվել և համարել, որ ընդհանրապես հնարավոր է գործընթացը զերծ պահել արտաքին ազդեցությունից, սակայն պետք է ձգտել իհարկե այդ ամենը հասցնել նվազագույնի և առավել ևս ապահովել Հայաստանի սահմանների և տեղի բնակչության անվտանգությունն ու հանգստությունը:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30