Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշուի երեւանյան մրցաշարն այս տարի բացառության կարգով անվանափոխվել է

Մայիս 17,2012 14:44

Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը մայիսի 19-20-ին «Դինամո» մարզադահլիճում կայանալիք միջազգային մրցաշարի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «2004 թվականից ի վեր, մրցաշարը մենք կազմակերպում ենք ամեն տարվա ապրիլի 23-24-ի սահմաններում եւ այն նվիրված է լինում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սակայն այս տարվա մարտի վերջին Տալլինում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցելով պայմանավորված, որտեղ, ի դեպ, մեր մարզիկները երեք տարիքային խմբերում նվաճեցին 11 մեդալ (2` ոսկե, 2` արծաթե եւ 7` բրոնզե),  հարկադրված էինք մեր մրցաշարի անցկացման ժամկետները հետաձգել: Այդ ընթացքում Հայաստանում Չինաստանի դեսպանատնից եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից առաջարկ եղավ` այն նվիրել հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Եվ քանի որ այս տարի լրանում է նաեւ մեր ֆեդերացիայի հիմնադրման 20- ամյակը, որոշվեց մրցաշարը բացառության կարգով այս տարի անվանափոխել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031