Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Գասպարյան. Բերանները բացում են՝ աղիքները երեւում են (Տեսանյութ)

Մայիս 26,2012 20:07

Դերասան Ազատ Գասպարյանը այս տարվա  շրջանավարտներին, որոնք պատրաստվում են դիմել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, խորհուրդ է տալիս նախ դիմել համալսարան ու ավարտել բանասիրական ֆակուլտետը, հետո մտածել թատերական ինստիտուտ դիմելու մասին: «Մի քիչ գրագետ լինեին, մի քիչ խոսել սովորեին, նոր դիմեին թատերական ինստիտուտ: Ես ուզում եմ գրագետ դերասաններ լինեն: Երեկ մի տղա ինձ պիես է տվել՝ կարդամ, որ օգնեմ, նայում եմ հայերեն չէ, միտք չկա, 20 տարեկան տղա է , բայց համարձակությունը նայեք» ,- Aravot.am-ին ասաց դերասանը՝ շարունակելով,- «Մեղավորը բոլորիս մեջ պիտի փնտրենք, որ ուշադիր չեղանք կրթական համակարգին, այս է պատճառը, որ ահագնացող անգրագիտություն է գալիս, ու տեսնում ենք, որ բերանները բացում են՝ աղիքները երեւոմ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031