Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Շատ վատ վիճակում եմ գտնվում, շատ դժբախտ»

Մայիս 30,2012 11:18 Share

Հատվածներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցազրույցից:

– Դուք այլեւս Ազգային ժողովի պատգամավոր չեք, քանի որ Ձեզ չընդգրկեցին ԲՀԿ–ի համամասնական ցուցակում։ Օրենսդիր դաշտից ո՞ւր եք տեղափոխվելու, Ձեզ որտե՞ղ ենք այսուհետ տեսնելու։

 

– Դե ես ընկել եմ փողոցները, աշխատանք եմ ման գալիս, բայց չեմ կարողանում գտնեմ, շատ վատ վիճակում եմ գտնվում, շատ դժբախտ (ծիծաղում է- Ս.Գ.): Ես դոկտոր պրոֆեսոր եմ, Հայաստանի 4 համալսարանների դոկտոր եմ, այդ թվում նաեւ Երեւանի պետական համալսարանի։ Դա ոչ թե նոր է եղել, ես իմ պատգամավորական ամբողջ ընթացքում եղել եմ… Այնպես որ ուզում եմ ասել, որ զբաղմունք անհրաժեշտից ավելի շատ ունեմ։ Իսկ մնացածն էլ ամաչում եմ գլուխ գովամ։ Ինձ համալսարաններում ման եկեք։

– Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, կնշանակվի ՀՀ սպորտի նախարարի պաշտոնում։ Խոսակցություններ կան, որ նա մտադիր է Ձեզ իրեն տեղակալ տանել։

– Ես տեղյակ չեմ այդ ամեն ինչից, բայց ես գիտեմ, որ պուճուր ժամանակ ուժեղ սպորտսմեն եմ եղել, չնայած բավականաչափ տարիք ունեմ, բայց էլի կարող եմ մասնակցել օլիմպիական խաղերին (ծիծաղում է-Ս. Գ.): Դե խոսակցություններ են, էլի։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031