Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցի խարդախ աղջկան հայտնաբերել են եւ չհեռանալու ստորագրությամբ բաց թողել

Հունիս 07,2012 18:31

Իջեւանցի ոստիկանները Վանաձոր քաղաքում հայտնաբերել են վանաձորցի 30 տարեկան  աղջկան, ով Իջեւանում խարդախություններ է կատարել: Նա Իջեւանում  խարդախության 3 դեպքի  «հեղինակ» է: Դեպքերից մեկով նա մի իջեւանցու համոզել է, որ կարող է վերջինիս  համար շուկայականից  կրկին էժան գնով բեռնատարի անվադողեր ճարել եւ դյուրահավատ քաղաքացուց  վերցրել է 160 հազար դրամ: Կատարված խարդախությունների վերաբերյալ Իջեւանի ոստիկանությունում քաղաքացիներից հայտարարություններ են ստացվել, հարուցվել է քրեական գործ: Գործի քննությունը  կատարում է ոստիկանության Տավուշի քննչական բաժինը: Ոստիկանության մեր աղբյուրները հայտնում են, որ աղջիկը բաց է թողնվել, քանզի հանձն է առել  վերադարձնել իջեւանցի դյուրահավատ քաղաքացիներից հափշտակած  շուրջ 600 հազար դրամը:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930