Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոն Հեֆերն. «Սիվիլիթաս»-ի գործի հարուցման ժամանակն է «անհանգստացնող»

Հունիս 14,2012 18:05

 

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով, իրենք «հետաքրքրված ենք այս գործով եւ մեծ ուշադրությամբ հետեւում են դրան»։

«Ես կասեի, որ ժամանակն է փոքր-ինչ անհանգստացնող: Այն փաստը, որ դա տեղի է ունենում քաղաքական այս ժամանակահատվածում, դա անհանգստացնող է», –  այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատեր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե փողերի լվացման կասկածանքով ԱԱԾ-ում հարուցված գործի հետեւում «ակնհայտ քաղաքական պատվեր կա»:

«Սիվլիթասը» կարեւոր է մեզ համար եւ մենք շատ հետաքրքրված ենք այս գործով», – հավելեց դեսպանը, նշելով, սակայն, որ տեղյակ չէ՝ «ինչ փողեր են, ուր են գնացել եւ ով ում ինչ է արել»։

«Սիվիլիթասը» շատ կարեւոր գործընկեր է մեզ համար, եւ մենք կարծում ենք, որ այն շատ կարեւոր է Հայաստանի համար քաղաքական առումով, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների համար։ Ես այժմ գնում եմ «Սիվիլիթաս», որտեղ պետք է ճեպազրույց ունենամ եւ  տեղեկանամ այս գործի մանրամասներին: Ես պետք է հասկանամ խնդրի էությունը», – նշեց Ջոն Հեֆերնը։

ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը։

Քրեական գործը, փաստորեն, հարուցվել է մայիսի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին հայտարարությունից 1 օր հետո։

Ռուզաննա Ստեփանյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930