Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրամասերի կրպակների «խաթրին» չեն կպնում

Օգոստոս 01,2012 13:43 Share

Վարչական շրջաններում մայթերը բռնազավթած կրպակներին դեռ «կպնող» չկա

Երեւանում մայթերի ու գազոնների վրա տեղադրված տարատեսակ ժամանակավոր կրպակների ապամոնտաժման գործընթացը, որն ակտիվ էր հատկապես քաղաքի կենտրոնում, կարծես թե շարունակություն չի ունենում: Վարչական շրջաններում մթնոլորտը շատ խաղաղ է: Մասնավորապես՝ Էրեբունիում այդ առումով ոչինչ չի կատարվում: Ավելին, այս համայնքի պարագայում տպավորությունն այնպիսին է, թե կրպակապատումը շարունակվում է: Առանձին դեպքերում հին կրպակների փոխարեն՝ ավելի բարետես եւ մեծ կրպակներ են տեղադրվում: Իսկ ընդհանրապես՝ զանգվածաբար կրպակապատված տարածքներից ոչ մի կրպակ չի հանվել: Էրեբունիում մայթերին կրպակներ տեղադրելու պիկը տեղի է ունեցել վերջին 6-7 տարիներին: Դրանք ոչ միայն հենց մայթին են դրված, այլեւ ակնահաճո չեն, անկանոն են տեղադրված, ինչն էլ ավելի է փչացնում մայրաքաղաքի տեսքը: Այս համայնքում փողոցների տեսքը աղավաղող, ուս ուսի տված կրպակներ էլ շատ կան: Շատ թաղամասերում մայթերն այնքան են նեղացել, որ անցորդները ստիպված են լինում քայլել տրանսպորտի ճանապարհով՝ վտանգելով իրենց կյանքը: Կրպակներից շատերն էլ կառուցվել են բնակելի շենքերի կամ մեծ խանութների դիմաց եղած կանաչապատման համար նախատեսված գոտիներում: Էրեբունիի վարչական շրջանի պատասխանատուները մտադիր չեն նույնիսկ այդ տեղերում տեղադրված կրպակները ապամոնտաժել:

Էրեբունիի տարբեր փողոցներում կրպակները բռնագրավել են մայթերը:

ՏԱԹԵՎ ԿԱՐԱԿԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031