Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ մամուլի խոսնակ. «Հեռու եմ այն մտքից, որ ընտրությունները եղել են իդեալական»

Սեպտեմբեր 10,2012 22:40

Երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցության կողմից առաջադրված  11 թեկնածու է մասնակցել:  Իսկ համայնքի ղեկավար է ընտրվել նրանցից 9-ը. բոլորն էլ Շիրակի մարզում: Անիպեմզայում` Հարություն Թառլանյանը, Առափիում` Ալբերտ Այվազյանը, Արեգնադեմում` Աղունիկ Հազրոյանը, Արեւշատում` Սայադ Խաչատրյանը, Կառնուտում` Արծրունի Գաբոյանը, Մեղրաշենում ` Հունան Պետրոսյանը, Սպանդարյանում` Վաղինակ Բաղդասարյանը: Այս մասին Aravot.am-ին ասաց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանը:

Նրա գնահատմամբ, ընտրություններն անցել են նորմալ,  բնականոն հունով.«Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին ու ուղղորդումներին, դատապարտելի երեւույթներ են,  եթե նման դեպքեր, իհարկե,  գրանցվել են:  Իրավապահ մարմիններն այս ընտրություններին բավականին աչալրջորեն իրենց գործը կատարում էին նաեւ տարածքային ընտրական հանձնաժողովները, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արագ արձագանքում էին ամենատարբեր ահազանգերին… հեռու եմ այն մտքից, որ ընտրությունները միեւնույն ժամանակ եղել են իդեալական, բայց նաեւ կարծում եմ, որ դրանք անցկացվել են ժողովրդավարության չափանիշներին համահունչ»:

Պարոն Միսակյանի խոսքերով, ընտրություններում թերությունները տեխնիկական բնույթի էին, որոնք ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չէին կարող ունենալ. «Բարձրաձայնվում էր չորացող թանաքների, ուղղորդումների մասին եւ այլն, նույն թանաքների հետ կապված խնդիրը տեխնիկական է, ու ասել, եթե թանաքը չորանում է, ընտրողը հնարավորություն կունենա 2-րդ անգամ քվեարկել, տեսականորեն ու գործնականում հնարավոր չէ, որովհետեւ տեղամասում քվեաթերթիկը վերցնելիս նրա տվյալների առջեւ գրանցվում է անձնագրի սերիան, ընտրողի ստորագրությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930