Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի թեկնածուն շնորհավորել է վերընտրված քաղաքապետին

Սեպտեմբեր 27,2012 20:00

 

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դիլիջանում առաջադրված էին քաղաքապետի 3 թեկնածու: Գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ձայների մեծ առավելությամբ վերընտրվեց: Թեկնածուներից անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը ֆեյսբուքի «Ազատ Տավուշ»  էջում գրառել է. «Հիշյալ ընտրություններն էլ չառանձնացան Հայաստանում տեղի ունեցած այլ ընտրություններից, և հայ ժողովուրդը դեռևս զրկված է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու սահմանադրությամբ ամրագրված իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից:
Սակայն անկախ ամեն ինչից շնորհավորում եմ Արմեն Սանթրոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ քաջ առողջություն և հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում, իսկ դիլիջանցիներին` բարեկեցություն և անհոգ ու ապահով կյանք»:

Նախկինում Տավուշի մարզում չի եղել ընտրված համայնքի ղեկավարին համայնքապետի  իրական (ոչ այլ թեկնածուի  մարտավարությամբ առաջադրված)թեկնածուի կողմից շնորհավորելու ավանդույթ:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930