Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական խորհրդատվություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-երի միջև

Նոյեմբեր 13,2012 10:23

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և  Դ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ ԱլեքսանդրԼուկաշիևչը:

Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչություններիտեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:

Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:

Մոսկվայում հայ դիվանագետները այցելեցին նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ ունեցան լրատվամիջոցների ղեկավարության հետ։  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930