Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ընտրություններին մարդ ապահովող Երևանի ԴԱՀԿ-ի աշխատակիցը «Շիրակ» ֆուտբոլային թիմի երկրպագո՞ւ է

Դեկտեմբեր 03,2012 21:32

Այսօր  Aravot.am –ի  հետ զրույցում  ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը, վերլուծելով  թիվ 35 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, որին հաղթեց  իրենց թեկնածուն` Արման Սահակյանը,  հպարտորեն շեշտեց, որ ընտրակաշառք  չի բաժանվել, այս մասին խոսակցություն անգամ չի եղել, և որ ընտրությունները անցել են քաղաքական նոր մշակույթով:

Իսկ մեր այն հարցին, թե ի՞նչ նոր մշակույթի  մասին է խոսքը, երբ վարչական լծակներ էին օգտագործվում, մասնավորապես մայրաքաղաքից ժամանած ԴԱՀԿ աշխատակիցները պետական մեքենայով մարդ էին ապահովում ընտրատեղամաս, մեր ֆոտոխցիկը այդպիսի փաստ արձանագրել է Արցախ թաղամասում ծվարած «Ծիածան»  մանկապարտեզի դիմաց, այս պաշտոնյան պատասխանեց. «Եկեք ուղղեմ: Ձեր ասած մայրաքաղաքից ժամանած ԴԱՀԿ մեքենան…. ԴԱՀԿ-ն ոչ մի օրգանական  կապ չունի մեր մարզային կառույցի հետ և ոչ մի ադմինիստրատիվ համագործակցության պայման չի ունեցել նախապես, դա ես վստահաբար ասում եմ ձեզ: Երկրորդ, դա  ընդամենը ծնունդով գյումրեցի երիտասարդի, որը գրանցված է եղել Գյումրիում, նախաձեռնությունն է եղել` գալ ու սատարել: Իմիջիայլոց,  ասեմ, որ «Շիրակ» ֆուտբոլային  ակումբի երկրպագուներից է եղել վարորդը և գյումրեցի ծնունդով: ԴԱՀԿ մեքենայի հայտնվելը կապված է այնքանով , որ տղան, որպես վարորդ,  աշխատում է ԴԱՀԿ-ում: Եկել է և գուցե իր ազգակցականին, հարազատին իր մեքենայով ուղեկցել է ընտրատեղամաս, բայց երիտասարդը, որի մասին խոսում ենք, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագուներից է, դա ես վստահեցնում են, և բնական եմ համարում, որ Գյումրի գար և իր ակումբի նախագահին քաղաքական  գործընթացում  սատարեր»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31