Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեպարի գյուղապետը վթարի է ենթարկվել, գյուղապետարանի ծառայողական մեքենան վնասվել է

Դեկտեմբեր 09,2012 20:31

Դեկտեմբերի 9-ին, ժամը 16.20-ի սահմաններում Ոսկեպար գյուղի տարածքում, ճանապարհի ոլորանում գյուղապետարանի «ՎԱԶ-2107» ավտոմեքենան բախվել է Ոսկեպարի բնակիչ Գրիգոր Ալավերդյանին պատկանող «Ջիպ» տեսակի մեքենային: Վիրավորներ չկան, սակայն գյուղապետարանի ծառայողական մեքենան բավական վնասվել է: Մեր տեղեկություններով ՝ «ՎԱԶ-2017» մեքենայի ղեկին է եղել գյուղապետ, 26-ամյա Երվանդ Եգանյանը, ով 2012թ. սեպտեմբերի 23-ին ընտրվել է այդ պաշտոնում: Դեպքի վայրում ոստիկանությունը քննություն է կատարում:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31