
Ի պատասխան մեր հարցի, գերատեսչության լրատվականից փոխանցեցին, որ երբ 2009 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնել էր Ֆրանսիա, Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանի հետ հետ քննարկվել է այդ հարցը, եւ նա խոստացել էր, որ հարկ եղած դեպքում տարածք կտրամադրվի թանգարանին: Ավելի ուշ ՀՀ մշակույթի նախարարությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ նախարար Պողոսյանը խնդրի վերաբերյալ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանի հետ: Ըստ ՀՀ մշակույթի նախարարության լրատվականի, դեսպանը հայտնել է, որ պատրաստվում է այցելել Ֆրանսիայի մշակույթի նախարարություն` թանգարանի հարցը քննարկելու:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































