Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտվել է երկարատև ազատազրկման` երեխային շահագործելու եւ նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար

Փետրվար 15,2013 23:26

Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Է. Թամազյանին մեղավոր է ճանաչել` երեխային շահագործելու, ինչպես նաեւ` նրա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար:

Դատարանում հետազոտված եւ հիմնավորված ապացույցների համաձայն` Է. Թամազյանը 2011թ. փետրվար ամսից համատեղ բնակվել է Լ.Գրիգորյանի եւ նրա անչափահաս դստեր Ս.Գ.-ի հետ:
Վերջինիս շահագործման ենթարկելու նպատակով 2011թ. մայիսին` տարբեր օրերին, պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաեւ արգելելով սնվել ու բնակվել իրենց տանը, անչափահաս Ս.Գ.-ին ներգրավել է հարկադիր աշխատանքի մեջ, այն է` ստիպել է Երեւանի տարբեր վայրերում զբաղվել մուրացկանությամբ, ստացել եւ տնօրինել է երեխայի` մուրացկանությամբ վաստակած գումարները:

Բացի այդ, Է.Թամազյանը 2011թ. մայիսին սեռական շահագործման ենթարկելու նպատակով խաբեությամբ` համեղ ուտեստ հյուրասիրելու պատրվակով, անչափահաս Ս.Գ.-ին տեղափոխել է Երեւանի Երեւանյան լճի մոտակայք:

Է. Թամազյանը գործով դեռևս չպարզված մի երիտասարդի հետ առանձնազրույց ունենալուց հետո Ս.Գ.-ին առաջարկել է առանձնանալ ու ենթարկվել նրա կամքին, սակայն Ս.Գ.-ն, հասկանալով Է.Թամազյանի մտադրությունը, դիմել է փախուստի:

Բացի այդ` Է.Թամազյանը 2011թ. մայիսին` տարբեր օրերին, ակնհայտ անչափահաս Ս.Գ.-ի նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013թ. փետրվարի 7-ի դատավճռով Է.Թամազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 1322-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 1322-րդ հոդվածի 1-ին մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման` 10 տարի 6 ամիս ժամկետով:

ՀՀ գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728