Լրահոս
Օրվա լրահոսը

Դասադուլավորները շնորհավորական երկտողերով ու կիթառ նվագելով շնորհավորեցին մարտի 8-ը (Տեսանյութ)

Մարտ 08,2013 22:30

IMG_1027Նախկին դասադուլավորներից 10 երիտասարդ այսօր մարտի 8-ի կապակցությամբ աղջիկների ու կանանց համար յուրահատուկ անկանկալ էին պատրաստել:  Իսահակյանի արձանի մոտից Աբովյան փողոցով ու մինչեւ Թումանյան փողոց նրանք, կիթառ նվագելով ու իրենց բարեմաղթանքները երկտողերի ձեւով աղջիկներին ու կանաց բաժանելով, շրջայց էին կազմակերպել: 

Ակցիայի մեկնարկը Իսահակյանի արձանի մոտ էր: Որտեղ երիտասարդները կիթառով նվագակցությամբ մի քանի երգ երգեցին:

Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շրջանավարտ Գարիկ Միքայելյանը աղջիկների համար կիթառ էր նվագում , իսկ բարեմաղթանքի փոխարեն էլ երկտողում պարզապես շնորհավորանք էր գրել, «Ես գրել եմ ձեր գեղեցկությունը կվերափոխի աշխարհի պատմությունը: Ես չեմ սիրում մաղթանք ասել, որտեղ նայես՝ մաղթում են, ես պարզապես ուզում եմ ինչ-որ բան ասել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031