Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացավ ՀՌԱՀ-ում Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետը

Ապրիլ 08,2013 20:29

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը դեռևս չի որոշել, թե ինչ աշխատանքի է անցնելու առաջիկայում:

“Աշխատանքից դուրս առաջին օրս է դեռ, առայժմ հանգստանում եմ”,- News.shanttv-ի հետ զրույցում ասաց պրն Ամալյանը՝ չբացառելով, որ կարող է առաջիկայում զբաղվել իր հիմնական՝ ֆիզիկոսի մասնագիտությամբ։

Ի՞նչ  հիշողություններ են ՀՌԱՀ-ի իր 12-ամյա գործունեությունից վառ մնալու, Գրիգոր Ամալյանն ասաց՝ հանձնաժողովի գործունեության, ըստ էության ճիշտ կազմակերպումը։ Ինչ վերաբերում է Ա1 Պլյուս հեռուստաընկերության՝ մրցույթների արդյունքում հեռարձակման կապուղուց զրկվելու, հետո նաև՝ այդպիսիք չստանալու գործընթացներին. «Բացառիկ դրական հիշողություններ։ Որովհետև հանձնաժողովը ցուցաբերել է բարձր սկզբունքայնություն և մրցույթների կազմակերպման ժամանակ տեղի չի տվել որևէ ճնշման »։

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի՝ այս հանձնաժողովում պաշտոնավարման ժամկետն ավարտվեց ապրիլի 7-ին։ Գրիգոր Ամալյանն արդեն երկու անգամ 6 տարի ժամկետով անդամակցել է հանձնաժողովին ( և նախագահել այն), իսկ օրենքը թույլ չի տալիս երրրորդ անգամ անընդմեջ անդամակցել այս մարմնին։

ՀՌԱՀ անդամների մի մասին նշանակում է երկրի նախագահը, մյուս մասին՝ Ազգային Ժողովը։ ՀՌԱՀ-ում թափուր տեղն առաջացել է ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամի պաշտոնում, ուստի, այս տեղում նոր անդամի նշանակումը նույնպես նախագահի իրավասությունն է՝ հայտարարելիք մրցույթի արդյունքում։

Ուրբաթ օրը՝ ապրիլի 6-ին, Գրիգոր Ամալյանը պաշտոնական նամակ է հղել Հանրապետության նախագահին՝ տեղեկացնելով իր պաշտոնավարման ժամկետի ավարտի, և ՀՌԱՀ-ի անդամի պաշտոնը թափուր մնալու մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930