Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը` երեք մեդալ

Ապրիլ 13,2013 10:26

Կիրպոսի Լիմասոլ քաղաքում` 22 պետությունների մասնակցությամբ մեկնարկած  Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:

Պատանիների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող  Դավիթ Խաչատրյանը կանգնեց պատվո պատվադանի երրորդ հարթակին, աղջիկների 40 կգ կարգում Քնարիկ Ստամբուլցյանը պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում արժանացավ արծաթե մեդալի, իսկ երիտասարդական առաջնության 48 կգ քաշային կարգում ուժերը չափող, անցած տարվա Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ջիվան Ղազարյանը գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը արժանացավ ոսկե մեդալի և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Ապրիլի 13-ին մրցագորգ դուրս կգան պատանիներից Կարեն Մինասյանը` 52 կգ, Հարություն Առաքելյանը` 65կգ, Սամվել Հակոբյանը` 81կգ, Ալբերտ Սարգսյանը` +87կգ,                                                                                                              երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը` 52 կգ, Ռաֆիկ Մանուկյանը` 68 կգ, Սեյրան Սահակյանը` 90 կգ   և Գարեգին Կիրակոսյանը +100 կգ   քաշային կարգերում:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930