Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական ոչ պաշտոնական կազմակերպությունների պատվիրակները Ստամբուլում մասնակցել են Հայոց Ցեղասպանության 98-ամյակին նվիրված արարողակարգերին

Ապրիլ 30,2013 10:30
2013gen. genocid11
Եվրոպական ոչ կառավարական քաղաքացիական հասարակության անդամների 25 հոգուց բաղկացած հայկական մի պատվիրակություն Եվրոպական հասարակական հակառասիստական շարժում EGAM) և Մարդու իրավունքների միության (IHD)կազմակերպությունների նախաձեռնությամբ ապրիլի 24-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մասնակցեց Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված միջոցառումներին: 

Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման (EGAM) նախագահ Բենիամին Աբթանը թուրքական «Hürriyet Daily News»-ին հայտնել է, որ միջոցառմանը  ևրոպական հայկական կազմակերպությունների մասնակցությանը մեծ նշանակություն է տալիս,նրանք այստեղ են  ոչ ասելու ռասիզմին և պայքարելու Հայոց Ցեղասպանության ճանաչման համար ( struggle for the recognition of the [Armenian] genocide):Առաջին անգամ հիշյալ  պատվիրակության կազմում է եղել նաև Նիդերլանդների  հայկական Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) և Աբովյան մշակութային միության նախագահ պարոն Մաթո Հախվերդյանը:

«Daily News»-ը իր  «Հայկական կազմակերպությունները Ստամբուլում նշել են 1915 թվականի իրադարձությունները» վերնագրով ծավալուն հոդվածում ոչ միայն մանրամասն անրադարձել է Թուրքիայում հայկական պատվիրակության օրակարգին, այլ նաև այդ օրը  ԱՄՆ-ի նախագահ Օբամայի ելույթին  ու  Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղի ունեցած իրադարձություններին:

«Նիդերլանդական  Օրագիր»  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930