Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Քոչարյանը՝ Ավետիք Չալաբյանին ձերբակալելու մասին. «Քննչական կամ իրավապահ մարմինների գործողություններն արդեն տարիներ շարունակ ավելի շատ քարոզչական բնույթ են կրում»

Հունիս 24,2026 19:15 Share

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը լրատվամիջոցների հետ զրույցում, անդրադառնալով Ավետիք Չալաբյանի ձերբակալությանը, ասաց. «Այս քննչական կամ իրավապահ մարմինների գործողություններն արդեն տարիներ շարունակ, իմ խորին համոզմամբ, կրում են ավելի շատ քարոզչական բնույթ։ Գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց այս իշխանությունների գործելաոճը գիտենք։ Ավելի շատ այդ գործերը ստեղծվում են մամուլի հաղորդագրություն տալու համար, որից հետո տարբեր քպականներ՝ պատգամավորներ, քարոզիչներ, սկսում են այդ թեման շահարկել։ Ու հետո կարող է՝ մի ամսից, երկու ամսից, մի տարուց էդ գործը փլվի, բայց դրա մասին, որպես կանոն, հետո ոչ մեկը չի հիշում։ Մնում է էդ պահի էֆեկտը։ Նման գործեր բազմաթիվ են, նաև իմ հետ կապված, մեր հետ կապված։ Էսպես մեծ շուքով սկսում են, հետո այդ գործը կամ նախաքննության փուլում է կարճվում, կամ դատարանում է փլվում։ Բայց նորից եմ ասում՝ իրենց այդ էֆեկտն է պետք մարդկանց մոլորեցնելու համար»։

Խոսելով ընդդիմության՝ փողոց դուրս գալու մասին՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Բոլոր ճանապարհներն էլ չի կարելի բացառել։ Մենք ինքներս երբեք ոչ փողոցն ենք բացառել, ոչ մնացած ճանապարհները։ Եթե փողոցի մասին ենք խոսում, փողոցը չպետք է լինի ինքնանպատակ՝ ուղղակի դուրս գալ։ Փողոցը կկազմակերպի նա, ով դուրս կգա։ Գոնե ինչ-որ հավանականություն է պետք, որ դու ինքդ այդ գործողությունների շարունակությունը տեսնես, հաջողության գոնե ինչ-որ չափի հնարավորություն տեսնես։ Հակառակ դեպքում, մենք գիտենք, ցանկացած նաև փողոցային պայքար, երբ որ արդյունքի չի հասնում, կարծում եմ, հիասթափությունն ավելի է խորացնում։ Այնպես որ, մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե տուժել են, թե զրկանքներ են կրել։ Մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում, ուղղակի դա անելու համար, նորից եմ ասում, պետք է մինչև վերջ ճանապարհը տեսնել, գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ։

Հիմա էլ կարծում եմ՝ օրակարգում դա կա, այդ հարցը փակ չէ։ Փողոցային պայքարի հնարավորություն միշտ կա, միշտ բաց է։ Կրկնում եմ, մնացած հանգամանքները պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք այդ ամեն ինչը անել։ Ես կարծում եմ, ցանկացած բան՝ կլինեն ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ, մի ուժի գործելու հարց չէ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930