Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց երկօրյա ԲարՔեմփ Երևան 2013-ը (Ֆոտոշարք)

Մայիս 11,2013 22:12

Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկեց երկօրյա ԲարՔեմփ Երևան 2013-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, բլոգերներ, լրագրողներ, հնարավորություն ունեցան դրա մասնակիցը դառնալու և նոր գիտելիքներ ստանալու: Մասնակիցների պակաս «չկոնֆերասը»,  ինչպես միշտ չունեցավ, ավելին՝ նրանց թիվն այս տարի այնքան շատ էր, որ նույնիսկ լոգոներով շապիկները սկզբում ոչ բոլորը հասցրեցին ստանալ:

Կամավորների աշխատանքը համակարգող Անի Սմբատյանի խոսքով՝ 1200-ից ավել մարդ է գրանցվել, իսկ շապիկների քանակը ինչպես նախապես տարածված հաղորդագրության մեջ  նշվել էր՝  սահմանափակ է: Խոսելով կամավորների այս տարվա աշատանքի մասին՝ Անին ասաց, որ  նրանց թիվը ևս շատ էր, կային կամավորներ, ովքեր նախորդ տարի ևս մասնակցել են և կան նորեկներ. «Կամավորները համակարգում են գրանցումները, սենյակներում կարգ ու կանոնն են պահպանում, հետևում են ժամանակացույցերին և ընդհանուր կազմակերպչական աշխատանքին են մասնակցում», – նշեց նա:

ԲարՔեմփը Երևանում անցկացվում է արդեն հինգերորդ անգամ, թեպետ ինչպես նշվել էր barcamp.am կայքում՝ այս տարի այն տարբերվելու էր մյուս 4 տարիների ԲարՔեմփներից, իսկ թե ինչով, փորձեցինք պարզել կազմակերպիչներից Սամվել Մարտիրոսյանից. «Այս տարին տարբերվում է նրանով, որ մենք որոշել ենք վարպետության դասեր անել,- ասաց նա, – բացի այդ՝ այս տարի մեզ հյուրընկալել է նաև Google ընկերության ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դևիդ Գարսիան, կան նաև ոլորտում հայտնի մի շարք այլ հյուրեր»: Կազմակերպչի խոսքով՝ ներկայացումների քանակը մնացել է նույնը. «Փորձը ցույց է տալիս, որ գրատախտակն ամբողջությամբ լցվում է, բայց թե ինչ կլինի, պետք է գնալ նայել, որովհետև շատերը ինչ-որ հրապուրիչ անուններ են գրում ու դժվար է միանգամից իմանալ, թե ինչ է լինելու իրականում»:

Նշեմ նաև, որ ներկայացումները բազմաթիվ էին, լսարանները՝ մարդաշատ, թեմաներն էլ ինչպես միշտ գրավիչ ՝ տարածված ապատեղեկատվությունից մինչև ուրիշի նամակները կարդալու 6 ձև:

Դե իսկ նրանց, ում չհաջողվեց ներկա գտնվել ԲարՔեմփին այսօր, կարող են մասնակցել նաև վաղը՝ մայիսի 12-ին:

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ BarCamp Yerevan

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031