Լրահոս
Օրվա լրահոսը

Юга. Ռուսաստանում հայտնաբերվել է ապօրինի հայ միգրանտներ

Մայիս 16,2013 22:36

Ադիգեայի հանրապետությունում անօրինական ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել, նրանց մեջ՝ Հայաստանի քաղաքացիներ: Հայտնում է «Յուգա» լրատվականը:

Խումբը, որը մայիսի 15-ին հայտնաբերվել է Յաբլոնովսկ գյուղում ներգաղթի հսկման աշխատակիցների ստուգումների ժամանակ, ապօրինաբար ներգրավված էր բազմահարկ տան կառույցի աշխատանքներին:

«Հայտնաբերվել է 16 օտարերկրյա քաղաքացի (Հայաստանի, Ուզբեկստանի  եւ Տաջիկստանի), որոնք առանց համապատասխան թույլտվության աշխատանքային գործունեություն էին ծավալում», – նշել են ԱՀ ներգաղթի դաշնային ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, օրինախախտներն իրենց բնակության վայրում միգրացիոն հաշվառման չեն կանգնել եւ ապրում էին կառուցվող տան տարածքում:

Օրինախատներին պատասխանատվության ենթարկելու համար այժմ իրականացվում է վարչական հետաքննություն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031