Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀ Ոստիկանություն. Անհայտ անձինք են խանգարել լրագրողների աշխատանքը

Մայիս 18,2013 22:02

Տեղեկացրել ենք, որ զորամասերից մեկում դեռեւս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի դին տեղափոխում էին Երեւան ու Սեւան-Երեւան ավտոմայրուղու վրա սակայն անսպասելիորեն հայտնվել են ուժային տարբեր կառույցների համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով բազմաթիվ ներկայացուցիչներ եւ արգելել են շարունակել նկարահանումները, կոտրել լրագրողների սարքերը: Այս առիթով ոստիկանությունը պարզաբանում է տարածել եւ ներկայացրել տեղի ունեցած սեփական վարկածը:

«Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երեւան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար: Երեւան – Սեւան մայրուղում նրանց հանդիպել են Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության ղեկավարները, որոնք զրուցել են զոհված զինվորի հարազատների հետ եւ հավաստիացրել, որ կկատարվի դեպքի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն ու մեղավորներն ամենայն խստությամբ կպատժվեն: Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները վերադարձել են Վերին Գետաշեն, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորությունը:

Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հետագայում հաղորդում են տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:

Լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում եւ ուսումնասիրվում են»:

 

ՀՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031